COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարի Կոստանյան

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում: Նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին:

Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Զատկի ուղերձում հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի մասին հիշատակումը: Այնուհետև նամակի հեղինակները նշում են, որ Արցախում հրադադարի հաստատումից հինգ ամիս անց Ադրբեջանում դեռևս պահվում է շուրջ 230 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ: Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը հավատարիմ է մնացել եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ոտնահարում են միջազգային նորմերը՝ ՄԻԵԴ-ից և միջազգային այլ մարմիններից թաքցնելով հայ ռազմագերիների ստույգ թիվը: Բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ԿԽՄԿ-ի՝ ռազմագերիներին այցելությունը և նրանց առողջության և գտնվելու վայրի պայմանների մասին համապարփակ տեղեկություններ չի տրամադրում նրանց ընտանիքներին:

Նամակի հեղինակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրում են անհապաղ միջամտել  շարունակվող հումանիտար ճգնաժամին, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն հայ ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, այլև՝ ամբողջ հայ ժողովրդին: Ադրբեջանի իշխանությունը Իլհամ Ալիևի գլխավորությամբ աղավաղում է ողբերգական իրականությունը և ապատեղեկատվություն տարածում ամբողջ աշխարհում:

Խոչընդոտելով հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձին՝ Ալիևի ռեժիմը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային նորմերն  ու Ժնևյան կոնվենցիան:

Բաց նամակում ևս մեկ անգամ նշվում է գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ իրականացվող բարբարոսական վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեկան բռնությունների մասին: Այդ վկայությունները ներկայացրել են անկախ մամուլն ու միջազգային շատ կազմակերպություններ: Այս նամակով ևս մեկ անգամ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս գործընթացում մանդատ ունեցող միակ կառույցն է, դիվանագիտական իր ջանքերը գործադրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում