ՄՄարի Կոստանյան

ԵՄ-ի բնակչության մեծամասնությունը կպատվաստվի մինչև հունիսի վերջ

ԵՄ-ի բնակչության մեծամասնությունը կպատվաստվի մինչև հունիսի վերջ

Եվրամիության շատ երկրների իշխանություններ հայտարարել են, որ ունեն կորոնավիրուսի դեմ բավականաչափ պատվաստանյութեր՝ մինչև հունիսի վերջ բնակչության մեծամասնությանը պատվաստելու համար: Այս մասին գրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ի հոդվածին:

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան ու Նիդերլանդները կպատվաստեն բնակչության ավելի քան 55 տոկոսին:

Եվրահանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել է, որ շուրջ 450 մլն բնակչություն ունեցող Եվրամիությունը պատվաստանյութի մոտ 360 մլն չափաբաժին կստանա մինչև հունիսի վերջ, որին կգումարվի նաև արդեն առաքված 100 մլն չափաբաժինը:

Եվրամիությանը կմատակարարվեն կորոնավիրուսի դեմ BioNTech-Pfizer, AstraZeneca և Moderna պատվաստանյութեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում