Ապրիլի 4-ին՝ ժամը 14։51-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Այգեպատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին բախվել են Nissan Bluebird (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1974 թ.), VAZ-2106 (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1963 թ.) և Nissan X-Trail (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Թ․ Հ․-ն (ծնված 1991 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ։
Ա․ Հ․-ն (ծնված 1963 թ․) հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է․ բժիշկները մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և VAZ-2106 մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։