ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանի ֆոնդային բորսան՝ լավագույնը Հարավային Կովկասում. Global Banking and Finance Review

Հայաստանի ֆոնդային բորսան՝ լավագույնը Հարավային Կովկասում. Global Banking and Finance Review

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆոնդային բորսան ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»` ըստ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի։

Նորարարության, զարգացման, որակավորման չափանիշները հաշվի առնելով՝ Global Banking and Finance Review-ն առանձնացրել է տարվա լավագույն ֆինանսական կազմակերպությունների ցանկն ամբողջ աշխարհում։ Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան 2020 թ. ընթացքում շարունակել է արդիականացման գործընթացը և հաջողությամբ ներդրել է պետական պարտատոմսերի աճուրդների նոր համակարգ։ Սրան հետևելու են արժեթղթերի երկրորդային շուկայի հետագա համալիր արդիականացումը, այդ թվում «DMA»` շուկայի ուղիղ հասանելիության առցանց հնարավորություն բորսայի մանրածախ ներդրողների համար։

2020 թ. ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան արձանագրել է ընդհանուր շուկայական ծավալի (market value) աննախադեպ՝ 47% աճ: Պարտատոմսերի շուկան 2020 թ․ ավելի քան երբևէ եղել է ակտիվ թե՛ ցուցակված պարտատոմսերի քանակով, թե՛ իրականացված գործարքների ծավալով։ Բորսայական առևտուրը և, մասնավորապես, արտարժութային կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտուրը ունեցել են վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը։

«Առավել քան երբևէ այս մրցանակը կարևոր է մեզ համար։ Նախորդ տարվա համավարակի ազդեցությունը և տնտեսական իրավիճակը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում թողեցին իրենց հետևանքները, սակայն նպատակասլաց և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել մարտահրավերները։ Բորսայի զարգացումը լինելու է շարունակական` նպաստելով կապիտալի շուկայի զարգացմանը և տնտեսական աճին»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում