Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

ՄՄարիամ Մխիթարյան

Գրաֆիտի՞, թե՞ հարգանքի տուրք. բարձրտեխնոլոգիական պատկերները լույս են սփռում Սուրբ Հարության տաճարի պատերի խաչերի վրա

Գրաֆիտի՞, թե՞ հարգանքի տուրք. բարձրտեխնոլոգիական պատկերները լույս են սփռում Սուրբ Հարության տաճարի պատերի խաչերի վրա

Քրիստոնեության ամենասուրբ եկեղեցու՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի պատերին խորհրդավոր առատությամբ փորագրված խաչերը երկար ժամանակ համարվում էին գրաֆիտի՝ գրում է Reuters-ը: Չէր բացառվում, սակայն, որ դրանք կարող են լինել միջնադարյան քարտաշների աշխատանք, որոնք փորագրելու համար վճարել են ուխտավորները՝ նշվում է հետազոտության մեջ:

Քրիստոնեական աշխարհում հարգված այս եկեղեցին, որը համարվում է Հիսուսի խաչելության ու թաղման վայրը, միշտ լիքն է հավատացյալներով ու հոգևորականներով, ինչը դժվարացրել է սուրբ նշանների ուսումնասիրությունը:

2018-ին եկեղեցու մատուռներից մեկում կատարված վերանորոգումը Իսրայելի հնությունների վարչությանն ու Երուսաղեմի Հադասա ակադեմիական քոլեջին ձեռքով փորագրված հազարավոր խաչերի հետազոտությունը սկսելու հնարավորություն տվեց:

Համագործակցելով մատուռը վերահսկող հայ հոգևորականների հետ՝ գիտնականներն օգտագործել են թվային ֆոտոխցիկներ ու եռաչափ պատկերներ՝ խաչերը գծագրելու, համեմատելու և թվագրելու համար:

«Այս եզակի ֆենոմենը միշտ շփոթեցրել է մեզ, չգիտեինք՝ դա ուխտավորների գրաֆիտի՞ է, թե՞ մեկ ուրիշ բան...»,- ասել է Ամիթ Ռեեմը՝ Երուսաղեմի շրջանի հնագետը:

«Մենք տեսանք, որ բոլոր խաչերն ունեն նույն խորությունը և նույնիսկ քարտաշի ձեռագիրը»,- ասել է հնագետը՝ պայմանականորեն դրանք թվագրելով 15-րդ դարին:

«Գուցե երկու կամ երեք փորագրողի ձեռքի գործ են այս խաչերը,- ասել է Ռեեմը:- Ամեն դեպքում, դա գրաֆիտի չէ, այլ ավելի համակարգված մի բան»:

Նրա կարծիքով՝ այստեղ կա միջնորդության գործոնը: «Ասենք, որ դու հայ ուխտավոր ես ու ինչ-որ գումար ես վճարում քահանային, նաև հատուկ քարտաշին, ու նա խաչ է փորագրում քո և քո հարազատների համար... Դա հատուկ խաչ է, քանի որ դրվում է  քրիստոնեության համար ամենասուրբ վայրերից մեկում»,- պարզաբանել է Ռեեմը:

Սուրբ Հարության տաճարի հայ հոգևորական, հայր Սամուել Աղոյանն այդ հետազոտությունն օգտակար է համարել եկեղեցու համար, հատկապես երբ աշխատում ես դուրս գալ COVID-19-ի պատճառով սահմանված արգելափակումներից  ու պատրաստվել Զատիկին:

Հայ հոգևորականը հավատում է, որ համավարակի պատճառով այժմ ուխտավորներ չկան, բայց հոգով նրանք այդ սրբավայրում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում