ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը կարևորել է ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները

Մակրոնը կարևորել է ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Եվրամիության երկրները պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ «պահանջկոտ երկխոսության» շրջանակում: Հայտարարությունը նա արել է հինգշաբթի՝ ԵՄ առցանց գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:

«Ռուսաստանի առումով մենք պետք է ամուր դիրքորոշում ունենանք մարդու իրավունքների հարցերում, շարունակենք աջակցել քաղաքացիական հասարակությանը, բայց միևնույն ժամանակ պահպանենք անհրաժեշտ համագործակցությունը «պահանջկոտ երկխոսության» հիման վրա»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Ավելի վաղ Ռուսաստանին վտանգավոր հարևան էր անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, բայց նա էլ կարևոր էր համարել Մոսկվայի հետ նորմալ հարաբերությունների պահպանումը հատկապես էներգետիկայի և կլիմայի ոլորտներում:

Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է նաև Թուրքիայի խնդրին և կարևորել Հունաստանի հետ Անկարայի դրական երկխոսության զարգացումը: Նա նաև պնդել է, որ Թուրքիան մյուս երկրների հետ պետք է զորքը դուրս բերի Լիբիայից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում