ՆՆարեկ Սահակյան

Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում հստակեցնել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում

Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում հստակեցնել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում հստակեցնել Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում, միևնույն ժամանակ կարևոր համարելով Անկարայի հետ երկխոսությունը՝ հատկապես միգրացիայի և անվտանգության հարցերով:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ սովորաբար դաշնակիցների հետ հարաբերություններում չեն անում այն, ինչն իրեն վերջին ամիսներին թույլ էր տալիս Թուրքիան:

Մակրոնն, ամեն դեպքում, շեշտել է, որ պետք է անել հնարավորը, որ Թուրքիան մեջքով չշրջվի դեպի Եվրոպան և շարժվի կրոնական ծայրահեղականության ուղղությամբ կամ էլ ստիպված լինի աշխարհաքաղաքական ընտրություն կատարել, ինչը, Մակրոնի համոզմամբ, ավելի վտանգավոր կարող է լինել եվրոպացիների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում