ՄՄարիամ Մխիթարյան

Աշխարհի ամենամեծ նկարը վաճառվել է ավելի քան 60 միլիոն դոլարով

Աշխարհի ամենամեծ նկարը վաճառվել է ավելի քան 60 միլիոն դոլարով

Բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի «Մարդկության ճանապարհորդություն» կտավը, որն ամենամեծն է աշխարհում, Դուբայի աճուրդում վաճառվել է 62 միլիոն դոլարով՝ հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ֆուտբոլային երկու խաղադաշտի մեծության կտավի վրա նկարիչն աշխատել է յոթ ամիս: Նախապես ենթադրում էին, որ կտավը կբաժանվի 70 մասի և տարբեր երկրների վեց աճուրդում կվաճառվի մոտ 30 միլիոն դոլարով:

Ջաֆրին խոստացել է, որ հասույթը կուղարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և երեխաների օգնությամբ զբաղվող այլ կազմակերպությունների բարեգործական ծրագրերին:

«Հուսով ենք, որ կփրկենք 200 միլիոն երեխայի կյանքն ու հնարավորություն կտանք նրանց փոխել աշխարհը... Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա կրթություն ստանալ ինտերնետի միջոցով: Մեր նպատակն է ինտերնետը հասանելի դարձնել նրանց համար, ովքեր ապրում են ամենաաղքատ երկրներում»,- ասել է նկարիչը:

Նկարի սեփականատեր է դարձել կրիպտոարժույթում մասնագիտացած ֆիրմայի ղեկավար Անդրե Աբդունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում