Ալեն Սիմոնյանը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխությունների նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների իր նախագիծը: Այն քննարկվում է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի դեպքում նյութական վնասի հատուցման չափը:

«Խորհրդակցելով իմ գործընկերների, համագործակցելով արդարադատության նախարարության հետ, հաշվի առնելով ՀՀ-ում ինֆլյացիայի աստիճանը, հաշվի առնելով այսօր ստեղծված իրավիճակը՝ համաձայնել եմ,  և այս պահի դրությամբ օրենքը երկրորդ ընթերցմամբ ձեզ է ներկայացվում ավելի նվազ տարբերակով. վիրավորանքի համար սահմանել տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, զրպարտության համար՝ 6000-ապատիկի չափով»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում