Ղազախստանում զորավարժության ժամանակ Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի. կան զոհեր

Հսկայական առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Չինաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում. Թրամփ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում չեղարկվել է Արցախի մասին թուրք դեսպանի ռասիստական միջոցառումը

Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում չեղարկվել է Արցախի մասին թուրք դեսպանի ռասիստական միջոցառումը

Կանադայի Մոնրեալ քաղաքի Կոնկորդիա համալսարանի ռազմավարական և դիվանագիտական ու միջազգային հարաբերությունների ամբիոնները, Քաղաքագիտության ուսանողների ասոցիացիայի հովանու ներքո չեղարկել են Կանադայում Թուրքիայի դեսպան Քարիմ Ուրասի հետ նախատեսված միջոցառումը։ Այս մասին հայտնել են Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաները (ASAs):

Արցախյան հակամարտությանը նվիրված միջոցառման ժամանակ Կանադայում Թուրքիայի դեսպան Քարիմ Ուրասը պետք է ներկայացներ Արցախյան պատերազմի մասին «եզակի հեռանկարը»:  

Նշվում է, որ Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաները կարողացել են կանխել Լեռնային Ղարաբաղի թեմայով Թուրքիայի դեսպանի միջոցառումը Կոնկորդիա համալսարանում:

«Հպարտ ենք տեղեկացնել, որ Կոնկորդիա համալսարանում միջոցառումը, որը նախատեսվում էր հյուրընկալել Թուրքիայի դեսպանին, կապված Լեռնային Ղարաբաղում հայերի  էթնիկ զտումների, Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ, չեղարկվում է»,- ասվում է Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաների հայտարարության մեջ։

ASAs-ն ընդունում է կազմակերպիչների գործադրած ջանքերը՝ շտկելու թուրք պաշտոնյային հրավիրելու սխալները, որն այս թեմայով ապատեղեկատվություն և քարոզչություն է տարածում՝ ի լրումն ակնհայտ հայատյացության, որն ամրագրված է թուրքական քաղաքականության մեջ:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©