2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԱՄՆ մոտ 40 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ մոտ 40 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

38 սենատոր նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան իր առաջիկա ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել «ցեղասպանություն» եզրույթով։ «Պարոն նախագահ, խստորեն պահանջում ենք պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Նախկինում Դուք Հայոց ցեղասպանությունը դատապարտել էիք որպես ցեղասպանություն, այդ թվում և 2020 թ. ընտրարշավի ժամանակ։ Կոչ ենք անում նույնն անել նաև որպես նախագահ»,- նշված է նամակի ներածական մասում։ 

Ներկայացնելով 1915-1923 թթ. տեղի ունեցածի մասին համառոտ տվյալներ՝ ամերիկյան օրենսդիրի վերին պալատի անդամները նաև շեշտում են, որ միաբան են հայ համայնքի և աշխարհի հայերի հետ՝ նահատակներին ոգեկոչելու հարցում։ Սենատորները հիշեցնում են, որ գործող վարչակազմի հանձնառություններից է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել ամերիկյան արժեքների վրա և հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների նկատմամբ։

Սենատի արտաքին կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնած նամակի հեղինակները հիշեցնում են նաև, որ երկու տարի առաջ Միացյալ Նահանգների օրենսդիրի զույգ պալատները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում