ԱԱրման Գալոյան

Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, մարտի 10-ին Տիգրան Գալստյանը հայտարարել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի  պաշտոնից ազատման մասին: 

Իսկ Առնակ Ավետիսյանը մինչ այդ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը:

Կենսագրություն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1992 թ. հունվարի 7,  քաղաք Աբովյան

Կրթություն

1998-2008 թթ. - ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց

2008-2012 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, բակալավր

2012-2014 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ֆակուլտետ, ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

2011-2013 թթ. - «Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն

2013-2016 թթ. - «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ, կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ

2016-2018 թթ. - «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ, կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ

2015-2016 թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ

2016-2017 թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11.06.2018-16.03.2021 թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում