ԱԱրման Գալոյան

«Լուսավոր Հայաստանն» ընդունել է նախագահի հրավերը

«Լուսավոր Հայաստանն» ընդունել է նախագահի հրավերը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդունել է ներքաղաքական իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը:

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել՝ ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրելով երկխոսության:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում