«Իրենց սև գործն արեցին երկուսով, հիմա հանդիպում են խնդրո՞ւմ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ իշխանությանն ու ընդդիմությանն ուղղված հրավերի հայտարարությանը:
Սաղաթելյանը, սակայն, հավելել է, որ այդ հարցը դեռ պետք է քննարկեն «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ: Սաղաթելյանը նաև նշել է, թե իրենց համար կարևոր է, թե հանդիպումն ինչ օրակարգով է լինելու: «Քաղաքական հանդիպումներում մենք կոմպլեքս չունենք, մեզ համար կարևորն օրակարգն է»,- ասել է Սաղաթելյանը: