«Մարտի 1»-ի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:
Նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ Օհանյանը վատառողջ է, գտնվում է զինվորական հոսպիտալում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին։