Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան

ԱՄՆ-ը արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան

ԱՄՆ-ը կանխել է Պակիստանին թուրքական արտադրության ATAK հարվածային 30 ուղղաթիռների մատակարարումը: Ամենայն հավանականությամբ, տենդերը կստանա Չինաստանը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը՝ մեկնաբանելով իր երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով՝ հայտնում է РИА Новости-ն:

2018-ի հուլիսին Թուրքիան և Պակիստանը պայմանագիր ստորագրեցին 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, ինչը Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման ամենամեծ պայմանագիրն էր: Գործարքի գումարը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար: Պայմանագրի կատարումը, սակայն, հետաձգվել էր Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու ԱՄՆ մերժման պատճառով: Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը, որպեսզի ստիպի Անկարային՝ հրաժարվել ավելի վաղ գնված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիան այժմ զարգացնում է ուղղաթիռների իր շարժիչների արտադրությունը:

Ըստ Կալինի՝ Թուրքիան S-400-ը գնել է ԱՄՆ դիրքորոշման պատճառով, որը հրաժարվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Անկարային բարենպաստ պայմաններով: Միևնույն ժամանակ, Ֆրանսիան սառեցրել է Թուրքիայի հետ բանակցությունները ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնի հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ, այս անգամ արդեն Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում