Ի պաշտպանություն կանանց իրավունքների՝ միջազգային տոն համարվող այս օրը տարբեր միջոցառումներ կանցկացվեն ամբողջ աշխարհում՝ գրում է bbc-ն:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի կունենա կանանց համերաշխության ակցիա՝ չնայած կորոնավիրուսային համաճարակի պատճառով հաստատված սահմանափակումներին: Իշխանությունները թույլատրել են մինչև 500 մարդու հավաքները:
Այս օրը լեհ կանայք կօգտագործեն ընդդեմ հղիության արհեստական ընդհատումը սահմանափակող նոր օրենքների բարձրացայնելու համար:
Թուրքիայում ֆեմինիստները նախատեսում են երթ անցկացնել Ստամբուլում, սակայն իշխանություններն այն արգելել են: Անցյալ տարի կանանց միջազգային օրը Ստամբուլում ցույց անցկացնելու փորձն ավարտվեց արցունքաբեր գազի օգտագործմամբ, ոստիկանությունը փակեց քաղաքի կենտրոնը:
Աշխարհի կանանցից չեն ցանկանում հետ մնալ նաև ադրբեջանուհիները: Այստեղ կանայք, նաև ակտիվիստները, մտադիր են երթ անցկացնել Բաքվում: Բայց այստեղ էլ, հետևելով թուրք իշխանավորների օրինակին, իշխանությունները նախազգուշացրել են, որ ոստիկանության աշխատակիցներն այն կկասեցնեն, քանի որ գործողությունը համաձայնեցված չէ: