ՄՄարի Կոստանյան

Սիրիայում հրթիռակոծվել է նավթավերամշակման գործարան. կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայում հրթիռակոծվել է նավթավերամշակման գործարան. կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայի հյուսիսում գտնվող նավթավերամշակման գործարանի հրթիռակոծման հետևանքով մահացել է 4 մարդ: Ավելի քան 20 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտարարել է, որ հրթիռներն արձակվել են Ռուսաստանի ռազմանավերից՝ Սիրիայի կառավարության աջակցությամբ:

Հրշեջ ծառայությունները ժամեր շարունակ փորձել են մարել կրակը, որը տարածվել էր նավթի մոտ 30 տանկերի վրա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում