Նիգերիայի հյուսիսարևմտյան Տարա գյուղի վրա զինված հարձակում է գրանցվել, որի հետևանքով սպանվել է 16 մարդ, ևս 9-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք հուղարկավորել ենք 16 մարմին: Եվս 9 մարդ ծանր վիրավորվել է»,- գործակալությունը մեջբերում է տեղաբնակի խոսքը:
Նշվում է, որ հարձակումն իրականացրած զինված խմբավորումը հափշտակել է նաև 100 գլուխ անասուն: Հայտնի է դարձել, որ զինյալները եկել էին հարևան նահանգից: