Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել: Այս մասին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք նոր տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին Շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,- տեղեկացրեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ նախագահն անհատական և ամբողջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար:
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն այնուհետ շարունակվեց երթով: