• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Հարություն Մարությանի հետ Հարցազրույց Հարություն Մարությանի հետ 22:37
Բաց հարթակ. հարցազրույց Տիգրան Ջրբաշյանի հետ Բաց հարթակ. հարցազրույց Տիգրան... 20:06
Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2021 Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2021 19:49
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հրեա գիտնականների բաց նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի բարի համբավի
Հասարակություն
18:0305 Մար, 2021

Հրեա գիտնականների բաց նամակը՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի բարի համբավի

Մի խումբ հրեա և իսրայելցի գիտնականներ կարծում են, որ Ադրբեջանը կանգնած է Հայաստանի դեմ զրպարտության արշավի հետևում, և հանդես են եկել ի պաշտպանություն Հայաստանի: Այս մասին տեղեկացնում է Arutz Sheva-ն: Բաց նամակում ասվում է՝
 
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Մերձավոր և Միջին Արևելքի հրեա և իսրայելցի գիտնականներ ենք։ Այս բաց նամակը գրում ենք՝ պաշտպանելու համար հայ ժողովրդի պատիվն ու բարի համբավը: Գրում ենք այս նամակը, քանի որ մեր կարծիքով՝ իսրայելական և հրեական մամուլում Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ հայերի դեմ ուղղված զրպարտության արշավ է սկսվել:
 
Հայերն ունեն հին քաղաքակրթություն, նրանք առաջինն են ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Մեր մայրաքաղաք Երուսաղեմի Հայկական թաղամասը գոյություն ունի արդեն մեկուկես հազար տարի։ 
 
Նրանք շատ դժբախտ ժողովուրդ են, քանի որ, լինելով քրիստոնյա, շրջապատված են մահմեդական հարևաններով: Կորցնելով անկախությունը, զրկվելով քաղաքական և ռազմական իշխանությունից՝ նրանք, ինչպես և մեր ժողովուրդը, ստեղծեցին իրենց պետականությունը։ Նրանց մեծ հայ համայնքը հաջողության է հասել բիզնեսում, բժշկության, արվեստի և գրականության մեջ: 
 
Թեև Հայաստանում բնիկ հրեական համայնք չկա, հրեական կրոնական տերմինաբանության առկայությունը հայերենում ենթադրում է շատ վաղ կապեր երկու ժողովուրդների միջև։ Հարյուր տարի առաջ Օսմանյան թուրք ազգայնականները Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործեցին որպես պատրվակ՝ հայերի ոչնչացման համար: Թուրքերի ադրբեջանցի եղբայրներից շատերը մասնակցել են հակահայկական ջարդերին տարբեր վայրերում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղ անունով տարածաշրջանում։ Այդ դեպքերից մեկ սերունդ անց լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը մտցրեց «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու համար, թե ինչ է կատարվել հայերի:
 
Ազգությամբ հրեա գրող Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան քառասուն օրը»՝ բեսթսելեր հայ գյուղացիների հաջողված զինված դիմադրության մասին: Այս գիրքը ոգեշնչել է ինչպես 1943 թվականին Վարշավայի գետտոյի մեր մարտիկներին, այնպես էլ մեր Հագանային, որը պատրաստվում էր վերջին մենամարտը տալ Կարմելի մոտ, եթե նացիստները ներխուժեին Իսրայել:
 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո արևմտյան տերությունները կոմունիզմի դեմ խաչակրաց արշավանքում Թուրքիայի հետ բարեկամություն էին փնտրում։ Միացյալ Նահանգները հրաժարվեց հայկական կոտորածը վերապրածներին, անօթևաններին պաշտպանելու իր քաղաքականությունից։ Պատմական Հայաստանի արևելյան ծայրամասում՝ խորհրդային Անդրկովկասում, հիմնադրվեց խորհրդային մի փոքր հայկական պետություն:
 
Իսրայելի մասին ասում են, թե այն բազմաթիվ անգամ ունեցել է շատ մղձավանջներ, քան ցանկացած այլ երկիր: Հայաստանն էլ մոտավորապես այդպիսին էր. սարսափի հիշողություններով պատված, կոտրված մարդիկ փորձում էին ծառեր տնկել, քաղաքներ կառուցել և նոր կյանք սկսել։ Իսրայելում մենք ծաղկեցրինք անապատը, հայերը նույնն արեցին իրենց քարքարոտ հողի վրա, բայց նրանք ստիպված եղան պայքարել կոլեկտիվացման, ստալինյան զտումների, ծանր ձեռքի և գաղտնի ոստիկանության ուշադիր ականջի դեմ։
 
Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունները և կրոնական ծայրահեղականությունը ներխուժեցին մարդկանց մտքերը, որոնք վերջապես ազատագրվել էին յոթ տասնամյակ պարտադրված կոմունիստական դոգմայից: Զսպված էթնիկ լարվածությունը պատերազմի վերածվեց ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների ներսում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու նորանկախ պետությունները սկսեցին պատերազմել Ադրբեջանում հայկական մեծամասնություն ունեցող Ղարաբաղի պատճառով, որի բնակչությունն ինքնավարություն էր պահանջում։ Հայերը գրավեցին և՛ Արցախը, և՛ հարակից շրջանների ռազմավարական բուֆերային ընդարձակ գոտին։
 
2020 թ. աշնանը Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախը վերադարձնելու համար։ Ռուսաստանը զենք էր վաճառում երկու կողմերին, Թուրքիան բացահայտորեն աջակցում էր Ադրբեջանին՝ մարդկային և տեխնիկական ռեսուրս, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական անօդաչուներ տրամադրելով, Իսրայելն անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնիկա էր վաճառում իր դաշնակից Ադրբեջանին: 
 
Դա Իսրայելի պատերազմը չէր։ Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ և չպետք է կողմնակալ լինենք:
 
Զարմանալի չէ, որ վերջին պատերազմը պատրվակ էր Հայաստանում Իսրայելի դեմ հակասեմական հարձակումների համար, հատկապես սոցիալական ցանցերում: Ադրբեջանն օգտվեց դրանից, որպեսզի քարոզչական հարձակում ծավալի հրեական և իսրայելական ԶԼՄ-ների դեմ։
 
Տարբեր հեղինակների հոդվածներում հիշատակվում էր Հայաստանի մայրաքաղաքում Հոլոքոստի հուշահամալիրի նկատմամբ վերջին վանդալիզմը։ Դա ճիշտ է, բայց, ցավոք, դժվար է անվանել մի երկիր, որտեղ Հոլոքոստի հուշահամալիրները վանդալիզմի չեն ենթարկվել։ 
 
Ամենևին չարդարացնելով վանդալիզմը՝ այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Իսրայելի «Յադ վա-Շեմ» Հոլոքոստի հուշահամալիրի հետազոտական կենտրոնը զգուշորեն խուսափում է իր ցուցանմուշներում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներից, չնայած նրան, որ Հիտլերն իր ծրագրերը կազմելիս ոգեշնչվել է Հայոց ցեղասպանությամբ: 
 
Ադրբեջանն այս քարոզչական արշավում ներկայացված է որպես հրեա ժողովրդի լավագույն բարեկամ։ Կրկին, սա խեղաթյուրված պատկեր է, և դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան:
 
Մենք չենք կարող պայքարել Բաքվից եկող ամբողջ ապատեղեկատվության դեմ։ Բայց մենք կցանկանայինք այստեղ հայտարարել, որ մենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ, պաշտպանում ենք հայ ժողովրդի իրավունքը՝ ապրելու որպես ազատ ժողովուրդ իրենց հայրենի հողում։ Մենք հարգում ենք նրանց հնագույն, եզակի մշակույթը: Մենք դատապարտում ենք նրանց դեմ ուղղված ատելության զրպարտությունը։ Մենք նաև դատապարտում ենք հակասեմականության բոլոր դրսևորումները ՝ անկախ դրանց պատրվակից։ Մենք դեմ ենք հայերի դեմ ագրեսիային և կարծում ենք, որ մեր երկիրը չպետք է որևէ կապ ունենա դրա հետ։
 
Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է։ Բայց ճշմարտությունը, ինչպես և մեզ ՝ Գրքի մարդկանց, չի կարելի սպանել։ Բռնապետերը կարող են անել այն ամենն, ինչ ուզում են իրենց դժբախտ երկրներում՝ զոհելով անմեղ մարդկանց իրենց կեղտոտ խաղերի համար, բայց մենք չենք կարող այդպես վարվել։ Մենք թույլ չենք տա ադրբեջանական քարոզչակամեքենային ճշմարտությունը դուրս մղել Իսրայելից, որքան էլ «նավթային» գումար նա վճարի իր գործակալներին»։
 
Ստորագրել են՝ 
Ջեյմս Ռասել, Հարվարդի համալսարանի հայագիտության պատվավոր պրոֆեսոր
 
Մայքլ Սթոուն, Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության և համեմատական կրոնագիտության պատվավոր պրոֆեսոր
 
Յոավ Լոեֆ, Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության դասախոս
 
Օդեդ Շտայնբերգ, Երուսաղեմի Հրեական համալսարանի միջազգային հարաբերությունների և եվրոպական հետազոտությունների դասախոս
 
Ռեուվեն Ամիտայ, Երուսաղեմի Հրեական համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր
Դիտումների քանակ4737
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Բունդեսթագը Ադրբեջանի հետ կապված խարդախության պատճառով պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից 14:2705 Մար, 2021 Բունդեսթագը Ադրբեջանի հետ կապված խարդախության պատճառով պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից Քաղաքականություն
  • Մենք Թուրքիայի համար մեկանգամյա օգտագործման ուժի նման էինք. սիրիացի վարձկանները՝ Արցախի պատերազմի մղձավանջի մասին 16:4504 Մար, 2021 Մենք Թուրքիայի համար մեկանգամյա օգտագործման ուժի նման էինք. սիրիացի վարձկանները՝ Արցախի պատերազմի մղձավանջի մասին Քաղաքականություն
  • Թեհրանը հերքում է Իսրայելի ներկայացրած մեղադրանքները 17:3301 Մար, 2021 Թեհրանը հերքում է Իսրայելի ներկայացրած մեղադրանքները Քաղաքականություն
  • Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է քուրդ զինյալներին աջակցելու համար 20:5915 Փտր, 2021 Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է քուրդ զինյալներին աջակցելու համար Քաղաքականություն
Լրահոս
  • Բժշկական փորձաքննության դիմած 1400 անձից հաշմանդամության կարգ է ստացել 1060-ը 22:3320 Ապր, 2021
  • Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Դոնի Ռոստովում է 22:2220 Ապր, 2021
  • Ինքնակամներն օրինականացնելու դիմումները քննելու համար Երևանի ավագանին ավելացրել է հաստիքացուցակը 22:1520 Ապր, 2021
  • Հարցազրույց Հարություն Մարությանի հետ 22:0020 Ապր, 2021
  • Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման մրցույթի գործընթացի կանոնակարգմանն ուղղված քայլեր են իրականացվում 21:5620 Ապր, 2021
  • Աշխատանքը, որպես աղքատության հաղթահարման կարևորագույն գործիք, մեր կարևորագույն սկզբունքներից է. Մեսրոպ Առաքելյան 21:4820 Ապր, 2021
  • Զեկուցողին խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. Տաթևիկ Հայրապետյան 21:3620 Ապր, 2021
  • Ի՞նչ կանեիք, եթե գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել. Միքայել Մելքումյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 21:2420 Ապր, 2021
  • ՀՀ ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները 21:1720 Ապր, 2021
  • Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել. Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում 21:0620 Ապր, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 20.04.2021 21:0020 Ապր, 2021
  • Գյուղում կյանք կա. երիտասարդ մասնագետի մարտահրավերը քաղաքաբնակներին 20:5620 Ապր, 2021
  • Բուժանձնակազմը պատվաստվել է տեսախցիկի առջև 20:4820 Ապր, 2021
  • Հանգստյան օրերին ոստիկանությունը ոչ սթափ 50 վարորդ է հայտնաբերել 20:4620 Ապր, 2021
  • Ապրիլ 20-ը 60 երկվայրկեանի մէջ 20:4220 Ապր, 2021
  • Չեմ ափսոսում, որ կյանքս նվիրել եմ գեղանկարչությանը. Ֆերդինանդ Մանուկյանը 80 տարեկան է 20:3920 Ապր, 2021
  • Վարորդական վկայականի քննությունը տապալողները հաջորդը կարող են հանձնել 7 օր անց 20:3620 Ապր, 2021
  • Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ 20:3220 Ապր, 2021
  • Վարույթ է ընդունվել ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ վարորդների մեքենաների ուղղությամբ քարեր նետելու դեպքով հարուցված քրգործը 20:2820 Ապր, 2021
  • Գյուղսարքավորումներ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ երկու գյուղի 20:2420 Ապր, 2021
  • Հայաստանն ու Սերբիան հետաքրքրված են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմամբ 20:2120 Ապր, 2021
  • Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը. ահազանգ 20:1420 Ապր, 2021
  • Դոնալդ Թրամփը հայտարարել է կրկին ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին 20:0920 Ապր, 2021
  • ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը 20:0320 Ապր, 2021
  • Պետությունը կփոխհատուցի անշարժ գույքի ձեռքբերման կանխավճարի ապահովագրության վճարը 19:5620 Ապր, 2021
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2021 19:4920 Ապր, 2021
  • Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱրՊՀ-ում 19:4420 Ապր, 2021
  • «Մասունքներ, որ լուռ չեն» խորագրով առցանց ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին 19:3920 Ապր, 2021
  • Հանդիպում Շիրակի մարզի անասնաբույժների հետ 19:3220 Ապր, 2021
  • Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին 19:2620 Ապր, 2021
  • COVID-19-ից մահերի 57 տոկոսը գրանցվել է արական, 43 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչների մոտ. ԱՆ 19:1920 Ապր, 2021
  • Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև 19:1420 Ապր, 2021
  • Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել Լիբանանի պատվիրակությունը 19:0720 Ապր, 2021
  • Շատ կարևոր է ստեղծել ռազմավարական և համագործակցային հարթակ. Հայկ Չոբանյանը՝ ՄԱԶԾ ներկայացուցիչներին 19:0120 Ապր, 2021
  • Լուրեր 19:00 | 20.04.2021 19:0120 Ապր, 2021
  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ 18:5220 Ապր, 2021
  • Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռուսական սահմանների մոտ լարվածության մասին 18:4320 Ապր, 2021
  • Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ ծառից կախված վիճակում. ՀՀ ՊՆ 18:3720 Ապր, 2021
  • Մինչև մայիսի 5-ը երթուղի դուրս կգա նոր ավտոբուսների արդեն 4-րդ խմբաքանակը. Մարության 18:2820 Ապր, 2021
  • Ոստիկանություն-ԱԱԾ համագործակցության արդյունքում մոլերից գողություններ անող երկու տղամարդ է կալանավորվել 18:2120 Ապր, 2021
  • Անտառների պահպանության համար պատասխանատու պաշոնյաների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել. դատախազություն 18:1120 Ապր, 2021
  • Չեխիայի ԱԳՆ-ը կհրավիրի Պրահայում ՌԴ դեսպանին 18:0220 Ապր, 2021
  • Հադրութի և Շուշիի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան. Արցախի նախագահ 17:5420 Ապր, 2021
  • Հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում գոհ են նոր ավտոբուսներից. ավագանու անդամ 17:4620 Ապր, 2021
  • Մամուլի ազատության ցուցանիշով Թուրքիան 153-րդ, Ադրբեջանը՝ 167-րդ, Հայաստանը՝ 63-րդ տեղում է 17:4420 Ապր, 2021
  • ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր 17:4120 Ապր, 2021
  • Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին 17:3620 Ապր, 2021
  • Ընթանում են Բերձորի Հակարի գետի վրա կամրջի վերակառուցման աշխատանքները 17:2620 Ապր, 2021
  • Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային թեմայով համատեղ հանձնաժողովի նիստը 17:1420 Ապր, 2021
  • Երևանու ավագանու նիստ. ՈՒՂԻՂ 17:0320 Ապր, 2021
  • Ջրամբարների լցվածությունը ապրիլի 20-ի դրությամբ 17:0220 Ապր, 2021
  • Լուրեր 17:00 | 20.04.2021 17:0020 Ապր, 2021
  • «Այգեպանի տնակը». զբոսաշրջային նոր հասցե Տավուշում 16:4920 Ապր, 2021
  • Արարատ Միրզոյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին 16:3820 Ապր, 2021
  • Եվս 25,415 մլն եվրո՝ համայնքներում սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար. Պապիկյան 16:3620 Ապր, 2021
  • ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը տեսանելի է. աշխատատեղերի մեծ պահանջարկ կա. ԲՏԱ նախարարը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին 16:2320 Ապր, 2021
  • Ապրիլի 23-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 16:1420 Ապր, 2021
  • Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն 16:0620 Ապր, 2021
  • Ապրիլի 24-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը 16:0120 Ապր, 2021
  • Հայտնի են Հայաստանի սամբոյի առաջնության չեմպիոնները 15:4920 Ապր, 2021
  • Հայաստան համահայկական հիմնադրամում քննարկվել է զինծառայողների պրոթեզավորման ընթացքը 15:4420 Ապր, 2021
  • Երթուղայինում կատարված սպանությունը բացահայտվել է․ հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն 15:3620 Ապր, 2021
  • Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կյանքին վտանգ է սպառնում. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում 15:3120 Ապր, 2021
  • Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ծառայում է իր նպատակին՝ կրթելով բազմազգ ուսանողների 15:2720 Ապր, 2021
  • Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ի երեկոյան 15:1520 Ապր, 2021
  • Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի ՌԴ և Տաջիկստան 15:0520 Ապր, 2021
  • Լուրեր 15:00 | 20.04.2021 15:0020 Ապր, 2021
  • «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». Սյունիքում և Արցախում կիրականացվի «Երգով ու սիրով» խորագիրը կրող համերգային ծրագիրը 14:5620 Ապր, 2021
  • Զարեհ Սինանյանը կգործուղվի ԱՄՆ 14:4620 Ապր, 2021
  • Ռուսաստանը Կիևին բողոքի նոտա է հղել ռուս դիվանագետին վտարելու կապակցությամբ 14:3720 Ապր, 2021
  • Պարտադրե՛ք Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին. Նաիրա Զոհրաբյան 14:3120 Ապր, 2021
  • Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք. ոստիկանություն 14:2120 Ապր, 2021
  • Երևանի ավագանու նիստ. ՈՒՂԻՂ 14:1120 Ապր, 2021
  • ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը Վաշինգտոն կմեկնի այս շաբաթ և Մոսկվա կվերադառնա առաջիկա շաբաթներին 14:0820 Ապր, 2021
  • Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն 13:5520 Ապր, 2021
  • Բորիս Ավագյանը ժամանակին զգուշացվել է զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ հանրային հաղորդակցություն վարելու համար. ԱՀ ԱԻՊԾ 13:4320 Ապր, 2021
  • Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմանդոսի հիշատակին 13:3820 Ապր, 2021
  • ՌԴ-ն անօրինական միգրանտների համար նոր խստացումներ կսահմանի 13:3420 Ապր, 2021
  • Համավարակը հնարավոր կլինի վերահսկողության տակ վերցնել ամիսների ընթացքում. ԱՀԿ 13:2620 Ապր, 2021
  • Կադրային փոփոխություններ Սյունիքի ոստիկանությունում 13:2220 Ապր, 2021
  • Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Պաշտոնաթող դատավորների միության անդամներին 13:1920 Ապր, 2021
  • ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով 13:1220 Ապր, 2021
  • Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ 13:0120 Ապր, 2021
  • Լուրեր 13:00 | 20.04.2021 13:0020 Ապր, 2021
  • Կորոնավիրուսի 1792 նոր դեպք Վրաստանում 12:5420 Ապր, 2021
  • Պետք է տարանջատել՝ ի՞նչ է նշանակում միջանցք և ճանապարհների ապաշրջափակում. Գորգիսյան 12:4620 Ապր, 2021
  • Ներողություն եմ խնդրում վարչապետից․ զոհված զինծառայողի հորեղբոր արձագանքը հերոսի շիրմին վարչապետին մոտ չթողնելուն 12:4320 Ապր, 2021
  • Փոփոխություններ «Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրում 12:3720 Ապր, 2021
  • ԲԴԽ-ն հերքել է միջադեպի մասին լուրերը 12:2820 Ապր, 2021
  • Լիբանանը փլուզման եզրին է. վարչապետ Հասան Դիաբ 12:1820 Ապր, 2021
  • Աղվան Չատինյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում 12:1320 Ապր, 2021
  • Եվրանեսթում հայկական պատվիրակությունը կբարձրաձայնի գերիների հարցը 12:0920 Ապր, 2021
  • ՀՀ-ի շահերից բխում է, որ բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնվի գերիների հարցը. Ջուլհակյան 12:0320 Ապր, 2021
  • Հրապարակվել է ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի զեկույցի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը 11:5920 Ապր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք 11:5520 Ապր, 2021
  • Ադրբեջանի վրա գերիների հարցով պետք է նաև քաղաքական ճնշում բանեցվի. Արման Եղոյան 11:5020 Ապր, 2021
  • ԱՄՆ դեսպանը հրաժարվում է հեռանալ ՌԴ-ից՝ չնայած Մոսկվայի «խորհրդին» 11:4320 Ապր, 2021
  • ՔՊ-ն դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Արման Եղոյան 11:3620 Ապր, 2021
  • Երևանի ավագանին նոր անդամ ունի 11:3220 Ապր, 2021
  • Հագեցած մշակութային և կրթական միջոցառումներ. ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը 11:2420 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015