• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է... 22:52
2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 2020-ին Հայաստանը խուսափել է... 22:15
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են... 13:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կորոնավիրուս 08:3005 Մար, 2021

Տեսչական մարմիններն ակտիվացնում են ստուգայցերը հանրապետությունում

Մարդիկ սկսել են տրանսպորտում առանց դիմակ երթևեկել: Խանութներում նույնպես շատերն առանց դիմակի են: Հենց դրա համար էլ Քովիդը նորից գլուխ է բարձրացրել՝ ահազանգում են մասնագետները: Տեսչական մարմիններն զգուշացնում են՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով վերահսկողությունն առաջիկայում կխստացնեն: Ստուգող բոլոր կառույցները միասին հրատապ խորհրադակություն են անցկացրել, հավաքից մանրամասներ է հայտնում ՍԱՊԾ ղեկավարը:

Գեորգի Ավետիսյան, ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմնի ղեկավար - Արձնագրեցինք բոլոր այն ոլորտները, որտեղ կլինի խստացում՝ մանկապարտեզից մինչև տրանսպորտ:

Այնպես չէ, որ Քովիդի պասիվացման փուլում ստուգումները դադարեցրել էին՝ պնդում են պատասխանատուները: Առաջիկայում դեռ ամառվա պես ոստիկան-լրագրողներով շրջայցի չեն գնալու: Այդուհանդերձ, ճիշտ կլինի տնտեսվարողները թարմացնեն սպիրտի ու ալկոգելի պաշարը, այլապես չդժգոհեն, թե տուգանում են՝ ասում է Գեորգի Ավետիսյանը:

Գեորգի Ավետիսյան - Ավելի շատ տեղեր կմտնենք ու ավելի շատ տուգանքներ կկիրառենք: Առաջին խախտման համար նախազգուշացում ենք տալիս, իսկ երկրորդի դեպքում տուգանում 150-500 հազար դրամի չափով:

Խստացված ստուգումների վերսկսմանն առաջինը հանրային սննդի ոլորտն արձագանքեց: Ռեստորանների ասոցիացիան նոր սահմանափակումները գնահատեց իրենց բնագավառի համար կենսական վտանգավոր, կոչ արեց տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունն ու բիզնեսը: Որևէ մեկը դիմակ կրելու պահանջը չի հանել՝ օրվա զարգացումներին արձագանքեց ՀՀ առողջապահության նախարարը:

Անահիտ Ավանեսյան, ՀՀ առողջապահության նախարար - Այն անձինք, ովքեր չեն կիրառի այդ պահանջը, պետք է տուգանքների ենթարկվեն:

Տուգանքը մի կողմ՝ բժիշկները զգուշացնում են. Քովիդ-ով վարկվողների 20 տոկոսը հիվանդությունը ծանր է տանում, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան
Դիտումների քանակ15
facebook icon twitter icon
Լրահոս
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը 13:4618 Ապր, 2021
  • Կորոնավիրուսի 818 նոր դեպք Վրաստանում 12:2018 Ապր, 2021
  • Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան 12:0118 Ապր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք 11:1518 Ապր, 2021
  • Թարմացում. 18.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 547 նոր դեպք, առողջացել է 210 մարդ 11:0818 Ապր, 2021
  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 10:4518 Ապր, 2021
  • Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար 10:3018 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015