• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների... 14:13
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք... 11:24
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում Զոհված զինծառայողների աճյունների որոնողական... 11:18
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները
Հասարակություն
19:3004 Մար, 2021

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները

«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում այսօր մեկնարկել է եռօրյա աշխատաժողով՝ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, հիմնականում ներկայացրել է նախարարության տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում երրորդ մակարդակի (PhD) կրթությունը համընդհանուր խնդիր է:

«Ներկայում Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ, և մեր հիմնական քաղաքականությունն այն է, որ պետությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի գիտական աստիճան շնորհելու հարցում: Ըստ նախարարության և անձնապես իմ՝ որպես համալսարանի դասախոսի և գիտնականի տեսլականի, շատ կարևոր է ունենալ ուժեղ և որակյալ երրորդ մակարդակի կրթություն: Նախարարությունում իմ պաշտոնավարման առաջին օրն ասել եմ՝ «Խոսել քիչ, աշխատել շատ»: Եվ ես բոլորին խրախուսում եմ անել նույնը, քանի որ մեզ այս բարեփոխումները շատ արագ են անհրաժեշտ, և պետք է բոլոր քայլերը ժամանակին համընթաց լինեն,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։

Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստա­թղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը կամփոփվի համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

Դիտումների քանակ18
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» մասնակցության հրավեր 20:1216 Փտր, 2021 «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» մասնակցության հրավեր Հասարակություն
  • Մրցույթ` Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու համար 20:1715 Փտր, 2021 Մրցույթ` Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու համար Հասարակություն
  • Անվտանգությունը սկսվում է կրթությունից. լսումներ ԱԺ-ում 19:5401 Փտր, 2021 Անվտանգությունը սկսվում է կրթությունից. լսումներ ԱԺ-ում Հասարակություն
Լրահոս
  • «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում 14:1319 Ապր, 2021
  • ԱՄՆ-ում մանկության ընկերները կազմակերպություն են հիմնել, որ վիրավոր զինվորներին օգնեն 14:1019 Ապր, 2021
  • ԱՀ ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհներին 14:0219 Ապր, 2021
  • Գերիների հարցով քննարկում ԱԺ-ում | ՈՒՂԻՂ 13:5619 Ապր, 2021
  • Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ տեղի են ունեցել մայիսի 9-ին նվիրված զորահանդեսի առաջին վարժանքները 13:5519 Ապր, 2021
  • Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև 13:4819 Ապր, 2021
  • Միջազգային մարդասիրական իրավունքի մեխանիզմների կիրառումը չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ 13:4219 Ապր, 2021
  • ԵՄ-ն Վրաստանին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նոր առաջարկ է ներկայացրել 13:3519 Ապր, 2021
  • Ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը 13:2619 Ապր, 2021
  • Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը 13:2019 Ապր, 2021
  • Արմավիրի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել 13:1419 Ապր, 2021
  • Հայաստանում կորոնավիրուսի առումով լարված իրավիճակ է. ԱՆ-ն հորդորում է ապրիլ 24-յան միջոցառումներին պահպանել հակահամաճարակային կանոնները 13:0619 Ապր, 2021
  • Լուրեր 13:00 | 19.04.2021 13:0019 Ապր, 2021
  • Թեհրանն ու Էր-Ռիադը փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 12:5719 Ապր, 2021
  • Թալինի բժշկական կենտրոնը կվերակառուցվի 12:4919 Ապր, 2021
  • «Հիշատակի եռերգություն». Հայոց ցեղասպանության տարելիցի պետական միջոցառումները հայտնի են 12:4019 Ապր, 2021
  • ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում 12:3219 Ապր, 2021
  • Վերին Պտղնի համայնքում մշակույթի տուն է կառուցվում 12:2519 Ապր, 2021
  • Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն թեմաները. Արցախի ՊԲ 12:1819 Ապր, 2021
  • Մեծ Բրիտանիան որոշել է ռազմանավեր ուղարկել Սև ծով 12:1319 Ապր, 2021
  • Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով ասուլիս | ՈՒՂԻՂ 12:0919 Ապր, 2021
  • Համապետական ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի 12:0619 Ապր, 2021
  • Էջմիածնում տեղի է ունեցել պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին նվիրված միջոցառում 11:5919 Ապր, 2021
  • ԱՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ 11:5019 Ապր, 2021
  • Նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և մի շարք այլ օրենքներ 11:4319 Ապր, 2021
  • Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում 11:3619 Ապր, 2021
  • Ռուսաստանն ու Չեխիան արտաքսում են միմյանց դիվանագետներին 11:3019 Ապր, 2021
  • Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 11:2419 Ապր, 2021
  • Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում 11:1819 Ապր, 2021
  • Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը 11:1219 Ապր, 2021
  • Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ 11:0219 Ապր, 2021
  • Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը 10:5219 Ապր, 2021
  • Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը 10:4319 Ապր, 2021
  • ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը 10:3919 Ապր, 2021
  • Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:3119 Ապր, 2021
  • Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը 10:2319 Ապր, 2021
  • Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել 10:1519 Ապր, 2021
  • Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:0619 Ապր, 2021
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ 10:0119 Ապր, 2021
  • Լուրեր 10:00 | 19.04.2021 10:0019 Ապր, 2021
  • Եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին 09:3719 Ապր, 2021
  • Փոքր Մանթաշ համայնքում կգործարկվի էլեկտրաշչակ 09:1619 Ապր, 2021
  • Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել 09:0019 Ապր, 2021
  • ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 08:3119 Ապր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 08:1519 Ապր, 2021
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015