• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք... 11:24
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում Զոհված զինծառայողների աճյունների որոնողական... 11:18
Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է... 11:02
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:2104 Մար, 2021

Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. խորհրդակցությունները կշարունակվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Իր խոսքում վարչապետը նշել է. «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ-երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է:

Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: Եկեք նախապես պայմանավորվենք, որ այսօրվա մեր քննարկման արդյունքներով մենք ոչ թե կայացնենք որոշում, այլ ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, չնայած ընդհանուր քաղաքական կոնտեքստն արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել ենք, որի արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»:

Իր հերթին, Էդմոն Մարուքյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, իմ հայտարարությանն արձագանքելու համար: Ուզում եմ նախ սկսենք հենց առաջարկությունից: Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն՝ այն, ինչ որ մենք ունեինք, դրան գումարվել է գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: Դրանից ելնելով եմ ես հայտարարել, որ հետագա էսկալացիայից, բախումներից խուսափելու համար հազար ու մի սցենար կարող է լինել, ինչին ես դեմ եմ: Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել:

Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ակնհայտ է, որ վարչապետը չի տա հրաժարական, որպեսզի ցրվի խորհրդարանն այն իրավիճակում, որ գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը չունի հանգուցալուծում՝ ԳՇ գեներալներն այնտեղ են, դուրս չեն գալիս, հայտարարություններ և այլն:

Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների: Ընտրության հետ կապված որևէ խոչընդոտ մեր պարագայում մենք չունենք, բայց ես էլ եմ համամիտ Ձեզ հետ, որ բանակցությունները շարունակենք: Որովհետև ակնհայտ է, որ կարող է այս պահին չգանք որևէ լուծման, բայց այդ իմաստով բանակցությունները շարունակենք, այսինքն չասենք՝ վե՛րջ, տապալվեց, և ձևավորված հույսերը, որ կարող է մի բան լուծվել, ջուրը լցնենք:

Հույս ունեմ, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո մենք էլ պետք է ԲՀԿ-ի հետ խոսենք: Եթե միայն մենք և դուք գանք ընդհանուր հայտարարի՝ առանց ԲՀԿ-ի, այդ հայտարարը կիսատ է, և լուծում չենք ունենալու: Հետևաբար, համաձայն եմ, որ պետք է կոնսուլտացիան այդ բլոկով էլ շարունակվի, նոր ընդհանուր հայտարարի գանք, ստացվո՞ւմ է, թե՞ չի ստացվում, եկա՞նք ինչ-որ լուծման, թե՞ չեկանք լուծման»:

Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈՒ ապաքաղաքական լինելու սահմանադրական նորմը:

Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

Դիտումների քանակ79
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին 14:1904 Մար, 2021 Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին Քաղաքականություն
  • Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը վարչապետի հետ հանդիպումից հետո | ՈՒՂԻՂ 13:5804 Մար, 2021 Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը վարչապետի հետ հանդիպումից հետո | ՈՒՂԻՂ Քաղաքականություն
  • Էդմոն Մարուքյանը ժամանեց Կառավարություն՝ հանդիպելու վարչապետի հետ 13:3304 Մար, 2021 Էդմոն Մարուքյանը ժամանեց Կառավարություն՝ հանդիպելու վարչապետի հետ Քաղաքականություն
  • Այսօր նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հանդիպումը 12:5904 Մար, 2021 Այսօր նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հանդիպումը Քաղաքականություն
Լրահոս
  • ԱՀ ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհներին 14:0219 Ապր, 2021
  • Գերիների հարցով քննարկում ԱԺ-ում | ՈՒՂԻՂ 13:5619 Ապր, 2021
  • Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ տեղի են ունեցել մայիսի 9-ին նվիրված զորահանդեսի առաջին վարժանքները 13:5519 Ապր, 2021
  • Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև 13:4819 Ապր, 2021
  • Միջազգային մարդասիրական իրավունքի մեխանիզմների կիրառումը չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ 13:4219 Ապր, 2021
  • ԵՄ-ն Վրաստանին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նոր առաջարկ է ներկայացրել 13:3519 Ապր, 2021
  • Ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը 13:2619 Ապր, 2021
  • Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը 13:2019 Ապր, 2021
  • Արմավիրի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել 13:1419 Ապր, 2021
  • Հայաստանում կորոնավիրուսի առումով լարված իրավիճակ է. ԱՆ-ն հորդորում է ապրիլ 24-յան միջոցառումներին պահպանել հակահամաճարակային կանոնները 13:0619 Ապր, 2021
  • Լուրեր 13:00 | 19.04.2021 13:0019 Ապր, 2021
  • Թեհրանն ու Էր-Ռիադը փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 12:5719 Ապր, 2021
  • Թալինի բժշկական կենտրոնը կվերակառուցվի 12:4919 Ապր, 2021
  • «Հիշատակի եռերգություն». Հայոց ցեղասպանության տարելիցի պետական միջոցառումները հայտնի են 12:4019 Ապր, 2021
  • ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում 12:3219 Ապր, 2021
  • Վերին Պտղնի համայնքում մշակույթի տուն է կառուցվում 12:2519 Ապր, 2021
  • Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն թեմաները. Արցախի ՊԲ 12:1819 Ապր, 2021
  • Մեծ Բրիտանիան որոշել է ռազմանավեր ուղարկել Սև ծով 12:1319 Ապր, 2021
  • Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով ասուլիս | ՈՒՂԻՂ 12:0919 Ապր, 2021
  • Համապետական ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի 12:0619 Ապր, 2021
  • Էջմիածնում տեղի է ունեցել պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին նվիրված միջոցառում 11:5919 Ապր, 2021
  • ԱՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ 11:5019 Ապր, 2021
  • Նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և մի շարք այլ օրենքներ 11:4319 Ապր, 2021
  • Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում 11:3619 Ապր, 2021
  • Ռուսաստանն ու Չեխիան արտաքսում են միմյանց դիվանագետներին 11:3019 Ապր, 2021
  • Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 11:2419 Ապր, 2021
  • Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում 11:1819 Ապր, 2021
  • Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը 11:1219 Ապր, 2021
  • Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ 11:0219 Ապր, 2021
  • Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը 10:5219 Ապր, 2021
  • Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը 10:4319 Ապր, 2021
  • ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը 10:3919 Ապր, 2021
  • Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:3119 Ապր, 2021
  • Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը 10:2319 Ապր, 2021
  • Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել 10:1519 Ապր, 2021
  • Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:0619 Ապր, 2021
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ 10:0119 Ապր, 2021
  • Լուրեր 10:00 | 19.04.2021 10:0019 Ապր, 2021
  • Եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին 09:3719 Ապր, 2021
  • Փոքր Մանթաշ համայնքում կգործարկվի էլեկտրաշչակ 09:1619 Ապր, 2021
  • Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել 09:0019 Ապր, 2021
  • ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 08:3119 Ապր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 08:1519 Ապր, 2021
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015