Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 133 նոր դեպք:
Ըստ հարևան երկրի կառավարությանն առընթեր պաշտոնական stopcov.ge կայքի տվյալների՝ Վրաստանում վերջին 24 ժամում մահացել է 12 հիվանդ: Միաժամանակ, մեկ օրում ապաքինվել է 276 պացիենտ:
Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում գրանցվել է վարակման 271872 դեպք, որոնցից ապաքինվել է 266081 պացիենտ, մահացել է 3553 մարդ: