Երևանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի մասնագետները «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացրել:
«Աշակերտների և անձնակազմի տարհանման կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների և երեխաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհների դեպքում»՝ այս թեմաներով ուսումնավարժությունները նպատակ ունեն բարձրացնելու բնակչության պատրաստվածության մակարդակը աղետի դիմակայունության հարցում: