Ցավում, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը կատարվում է քաղաքական դրդապատճառներով, ոչ թե օբյեկտիվության չափանիշներով: Ես գիտեի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և պատրաստ էի: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:
«Հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություներ, որոնք ունեն հետևանքներ, և պատգամավորները պետք է ինչ-որ ձևով արտահայտեին իրենց դիրքորոշումը: Չէի ակնկալում, որ այդ դիրքորոշումը պետք է արտահայտվեր իրենց քվեարկությամբ»,- նշեց թեկնածուն:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունը, Արսեն Մկրտչյանն ասաց, որ ինքը չի կարող գնահատել Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, քանի որ քաղաքական զսպվածություն դրսևորելու պարտավորություն ունի: