Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Իրաքի անվտանգության աղբյուրները, հայտնել է, որ հրթիռակոծման է ենթարկվել Իրաքի Անբար նահանգում գտնվող՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող Այն ալ-Ասադի ռազմական բազան:
Ըստ հեռուստաալիքի՝ 10 հրթիռ է ընկել միջազգային կոալիցիայի ռազմական հենակետի մոտ: Դեպքի մանրամասները հետաքննվում են:
Ավիահարձակումը հետևել է ամերիկյան օդուժի հարվածներին սիրիա-իրաքյան սահմանին: