• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք... 11:24
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում Զոհված զինծառայողների աճյունների որոնողական... 11:18
Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է... 11:02
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:3103 Մար, 2021

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը. Պետքարտուղարության խոսնակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը: Հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարության խոսնակն է արել: Նեդ Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը: Պետքարտուղարությունը բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնի գործողություններից:

Նեդ Փրայս (ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ) - Միացյալ Նահանգները հաստատակամորեն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը:
 
Բացի դրանից՝ Պետքարտուղարությունը Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության 2 մասանոց ամենամյա զեկույց է ներկայացրել: Նշվում է, որ, չնայած Հայաստանի կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը, թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, արտասահմանից զգալի դրամական փոխանցումները, անշարժ գույքի սեկտորում ակտիվներ թաքցնելը տարածված և խոցելի խնդիր են մնում: Ըստ զեկույցի՝ փողերի լվացման գործերի զգալի մասում ներառված են նախկին իշխանության ներկայացուցիչներ:

2018 թ․հեղափոխությունից հետո Հայաստանն ավելացրել և բարելավել է փողերի լվացման գործերի հետաքննությունները։ Հայաստանը պետք է քրեական պատիժ նախատեսի այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման գործերում:

Մեկ այլ զեկույց էլ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն է հրապարակել, մտահոգություն հայտնել աշխարհում ժողովրդավարության մակարդակի հերթական հետընթացի առնչությամբ: 2021 թվականին աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցում նշվում է՝ ադրբեջանական վարչակարգի կողմից ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում անուղղակիորեն սպառնում է Հայաստանի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումներին: Ըստ Freedom House-ի՝ միջազգային զգալի ներգրավվածության բացակայության պայմաններում՝ Ադրբեջանը իր ավտորիտար դաշնակից Թուրքիայի օժանդակությամբ պատերազմ սկսեց, որը դադարեցվեց Ռուսաստանի ջանքերով, սակայն շատ հարցեր չկարգավորված մնացին:

Հանրային որոշ շրջանակներ, նշում է Freedom House-ը, բուռն արձագանքեցին հետպատերազմյան իրադարձություններին, հարձակումներ տեղի ունեցան կառավարական շենքերի վրա, խորհրդարանի նախագահն էլ բռնության ենթարկվեց: Նման անկարգություններն, ըստ զեկույցի, սպառնում են երկրի՝ դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին և կարող են հանգեցնել շղթայական իրադարձությունների, որոնց հետևանքով Հայաստանը կնմանվի իր ավտորիտար հարևաններին:

Հեղինակ`Վարդան Հովսեփյան
Դիտումների քանակ94
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ ժողովրդավարությանը վտանգ է սպառնում. Freedom House 15:3903 Մար, 2021 ՀՀ ժողովրդավարությանը վտանգ է սպառնում. Freedom House
  • Freedom House-ի գնահատմամբ՝ Հայաստանն արձանագրել է ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը զեկույցի պատմության մեջ 13:1506 Մայ, 2020 Freedom House-ի գնահատմամբ՝ Հայաստանն արձանագրել է ժողովրդավարացման ամենաբարձր ցուցանիշը զեկույցի պատմության մեջ Քաղաքականություն
  • 2018-ին սկսված Հայաստանի քաղաքական ազատականացումը դրական արձագանք ունեցավ Արցախի համար. Freedom House 12:1404 Մար, 2020 2018-ին սկսված Հայաստանի քաղաքական ազատականացումը դրական արձագանք ունեցավ Արցախի համար. Freedom House Քաղաքականություն
Լրահոս
  • «Հիշատակի եռերգություն». Հայոց ցեղասպանության տարելիցի պետական միջոցառումները հայտնի են 12:4019 Ապր, 2021
  • ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում 12:3219 Ապր, 2021
  • Վերին Պտղնի համայնքում մշակույթի տուն է կառուցվում 12:2519 Ապր, 2021
  • Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն թեմաները. Արցախի ՊԲ 12:1819 Ապր, 2021
  • Մեծ Բրիտանիան որոշել է ռազմանավեր ուղարկել Սև ծով 12:1319 Ապր, 2021
  • Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով ասուլիս | ՈՒՂԻՂ 12:0919 Ապր, 2021
  • Համապետական ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի 12:0619 Ապր, 2021
  • Էջմիածնում տեղի է ունեցել պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին նվիրված միջոցառում 11:5919 Ապր, 2021
  • ԱՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ 11:5019 Ապր, 2021
  • Նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և մի շարք այլ օրենքներ 11:4319 Ապր, 2021
  • Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում 11:3619 Ապր, 2021
  • Ռուսաստանն ու Չեխիան արտաքսում են միմյանց դիվանագետներին 11:3019 Ապր, 2021
  • Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 11:2419 Ապր, 2021
  • Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում 11:1819 Ապր, 2021
  • Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը 11:1219 Ապր, 2021
  • Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ 11:0219 Ապր, 2021
  • Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը 10:5219 Ապր, 2021
  • Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը 10:4319 Ապր, 2021
  • ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը 10:3919 Ապր, 2021
  • Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:3119 Ապր, 2021
  • Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը 10:2319 Ապր, 2021
  • Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել 10:1519 Ապր, 2021
  • Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:0619 Ապր, 2021
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ 10:0119 Ապր, 2021
  • Լուրեր 10:00 | 19.04.2021 10:0019 Ապր, 2021
  • Եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին 09:3719 Ապր, 2021
  • Փոքր Մանթաշ համայնքում կգործարկվի էլեկտրաշչակ 09:1619 Ապր, 2021
  • Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել 09:0019 Ապր, 2021
  • ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 08:3119 Ապր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 08:1519 Ապր, 2021
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը 13:4618 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015