ԱԺ-ն ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ՊԵԿ աշխատակիցները ևս այսուհետ զենք կրելու իրավունք կստանան:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ, 6 դեմ և 21 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չեն ստացել, փոփոխություններ չեն կատարվել: Հարցի առաջին ընթերցման քննարկման ժամանակ Գասպարյանը նշել էր, որ Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել աշխատակիցների կոնկրետ ցանկ, թե ովքեր իրավունք ունեն կրելու մարտական զենք, նաև հավելել, որ ՊԵԿ աշխատակիցները համապատասխան դասընթացներ են անցնելու ոստիկանության ակադեմիայում: