Թուրքիայի իշխանությունն ու վերջինիս սատարող քաղաքական խմբավորումներն ընդդիմադիր ճամբարի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ արշավ են սկսել՝ պահանջելով փակել այն և անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ-ական պատգամավորներին՝ հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի այս արշավին է միացել նաև Դողու Փերինչեքի գլխավորած՝ ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը, որի անդամներն ակցիաների ընթացքում քաղաքացիներին թռուցիկներ են բաժանել; Դրանց վրա եղել է թուրք ազգայնականներին բնորոշ ռասիստական բնույթ ունեցող «X» նշանը:
ԺԴԿ-ի Ստամբուլի նահանգային կառույցի համանախագահ Էրդալ Ավջըն գրել է. «Մեզ «X» նշանը ծանոթ է հույների, հայերի, ասորիների, քրդերի և ալևիների տների դռներից: ԺԴԿ-ի թռուցիկների վրա դրված «X» նշանը արտացոլում է ձեր ոչնչացնող, ժխտողական ու ցեղասպան մտածելակերպը»: