Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի Հանրապետության նախագահի ՆՀ-1406-Ա հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը մարտի 2-ին նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար:
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից տեղեկանում ենք՝ այսօր՝ մարտի 3-ին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին, մաղթել նրան հաջողություններ ու բեղուն աշխատանք՝ Հայրենիքի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում:
Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Աշոտ Բախշիյանին պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության ու կատարած աշխատանքների համար: