ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 90 կողմ, 8 դեմ և 14 ձեռնպահ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Արտոնագրերի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով նախատեսվում է հստակեցնել պահպանման փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը: