ԱԺ-ն այսօր ընդունեց Կառավարության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ստացավ 94 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայն:
ԱԺ-ն 93 կողմ, 14 դեմ և 10 ձեռնպահ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Կառավարության ներկայացրած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, նաև ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 94 կողմ, 11 դեմ և 12 ձեռնպահ ձայներով: