• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք... 11:24
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում Զոհված զինծառայողների աճյունների որոնողական... 11:18
Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է... 11:02
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրգործերով վերականգնվել է 40.8 մլն դրամի վնաս
Քաղաքականություն
12:2102 Մար, 2021

Սյունիքի մարզում հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրգործերով վերականգնվել է 40.8 մլն դրամի վնաս

Դեռևս 2020 թ. սկզբից ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ մարզերի դատախազությունների նախաձեռնությամբ սկսվել էր հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ հանրապետական ընդգրկման գործընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ: Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ  ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:

Դրանցից երեք քրեական գործ  հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնութը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ևս մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006թ.-ից՝ համայքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին: Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով ենթավարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասներն, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: 1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում նախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:  

Դիտումների քանակ135
facebook icon twitter icon
Լրահոս
  • ԵՄ-ն Վրաստանին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նոր առաջարկ է ներկայացրել 13:3519 Ապր, 2021
  • Ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը 13:2619 Ապր, 2021
  • Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը 13:2019 Ապր, 2021
  • Արմավիրի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել 13:1419 Ապր, 2021
  • Հայաստանում կորոնավիրուսի առումով լարված իրավիճակ է. ԱՆ-ն հորդորում է ապրիլ 24-յան միջոցառումներին պահպանել հակահամաճարակային կանոնները 13:0619 Ապր, 2021
  • Լուրեր 13:00 | 19.04.2021 13:0019 Ապր, 2021
  • Թեհրանն ու Էր-Ռիադը փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 12:5719 Ապր, 2021
  • Թալինի բժշկական կենտրոնը կվերակառուցվի 12:4919 Ապր, 2021
  • «Հիշատակի եռերգություն». Հայոց ցեղասպանության տարելիցի պետական միջոցառումները հայտնի են 12:4019 Ապր, 2021
  • ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում 12:3219 Ապր, 2021
  • Վերին Պտղնի համայնքում մշակույթի տուն է կառուցվում 12:2519 Ապր, 2021
  • Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն թեմաները. Արցախի ՊԲ 12:1819 Ապր, 2021
  • Մեծ Բրիտանիան որոշել է ռազմանավեր ուղարկել Սև ծով 12:1319 Ապր, 2021
  • Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով ասուլիս | ՈՒՂԻՂ 12:0919 Ապր, 2021
  • Համապետական ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի 12:0619 Ապր, 2021
  • Էջմիածնում տեղի է ունեցել պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին նվիրված միջոցառում 11:5919 Ապր, 2021
  • ԱՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ 11:5019 Ապր, 2021
  • Նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և մի շարք այլ օրենքներ 11:4319 Ապր, 2021
  • Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում 11:3619 Ապր, 2021
  • Ռուսաստանն ու Չեխիան արտաքսում են միմյանց դիվանագետներին 11:3019 Ապր, 2021
  • Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 11:2419 Ապր, 2021
  • Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում 11:1819 Ապր, 2021
  • Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը 11:1219 Ապր, 2021
  • Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ 11:0219 Ապր, 2021
  • Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը 10:5219 Ապր, 2021
  • Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը 10:4319 Ապր, 2021
  • ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը 10:3919 Ապր, 2021
  • Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:3119 Ապր, 2021
  • Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը 10:2319 Ապր, 2021
  • Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել 10:1519 Ապր, 2021
  • Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:0619 Ապր, 2021
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ 10:0119 Ապր, 2021
  • Լուրեր 10:00 | 19.04.2021 10:0019 Ապր, 2021
  • Եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին 09:3719 Ապր, 2021
  • Փոքր Մանթաշ համայնքում կգործարկվի էլեկտրաշչակ 09:1619 Ապր, 2021
  • Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել 09:0019 Ապր, 2021
  • ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 08:3119 Ապր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 08:1519 Ապր, 2021
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը 13:4618 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015