ԱԱրման Գալոյան

ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով. պատգամավոր

ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով. պատգամավոր

«Փաստացի Նախագահի տարածած հայտարարությունից բխում է, որ Սահամանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նա որոշում է կայացրել չստորագրել հրամանագիրը, ուստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը Սահմանադրության նույն հոդվածի համաձայն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»,- 1lurer.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանելով նախագահի որոշումը:

«Առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելը, ինչի մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը (169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով է: Սույն գործընթացը խոչընդոտ չէ ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցում»,- նշեց Բաղդասարյանը։

Ըստ Բաղդասարյանի, վարչապետի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունն ուժի մեջ կմտնի եռօրյա ժամկետում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում