Նիգերիայի հյուսիսարևմտյան Զամֆարա նահանգի գիշերօթիկ դպրոցից առևանգված մոտ 300 աղջնակներ ազատ են արձակվել՝ փոխանցում է Al Jazeera-ն:
Նահանգապետը հայտարարել է, որ երեխաների ազատ արձակման դիմաց փրկագին չի վճարվել: Նշվում է, որ աղջնակները տեղափոխվել են բուժհաստատություն՝ բուժզննում անցնելու նպատակով:
Ի սկզբանե, ոստիկանությունը տեղեկացրել էր, որ 317 աշակերտներին առևանգել էին ավելի քան 100 զինյալներ, սակայն նահանգապետը հայտարարել էր, որ առևանգվածների ընդհանուր թիվը 279 է: