Իշխանություն-բանակ հակամարտություն գոյություն չունի, որովհետև առաջնորդվելով նրանով, որ ՀՀ բնակչության գերակշիռ մասը սատարում է գործող իշխանությանը, բանակում նույն պատկերը պետք է լինի ու կա, որովհետև բանակը արտացոլում է ՀՀ ժողովրդին: Իշխանություն-բանակ հարաբերություններում որևիցե խնդիր չկա, կա խնդիր բանակի վերնախավի մեկ-երկու-երեք ներկայացուցիչների հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Նա «անօրինական» որակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը: Դրա անօրինականությունը, ըստ Սիմոնյանի, այն է, որ «բանակը չի կարող հանդես գալ քաղաքական պրոցեսների մասնակից»:
«Օրենքը դա արգելում է: Քաղաքականությունից որոշ զինվորականներ պետք է զերծ մնան ու զերծ կմնան»,- հավելեց Սիմոնյանը: