• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է... 22:52
2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 2020-ին Հայաստանը խուսափել է... 22:15
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են... 13:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան հանգամանքները
Իրավունք
16:4201 Մար, 2021

Պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ, 44-ամյա տղամարդուն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ 2021 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 62-ամյա տղամարդու հետ անձնական հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում հանդիպել է վերջինիս հետ:

Սկսված պարզաբանումը վերածվել է վիճաբանության, հնչել են նաև փոխադարձ վիրավորանքներ, որի ընթացքում Եղեգնաձորի բնակիչը, վրեժի շարժառիթով, աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ պատճառելով գլխուղեղի դիֆուզ, փակ գանգուղեղային վնասվածք, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ33
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՔԿ պարզաբանումը Լոռու մարզի 5 բնակչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 19:5427 Փտր, 2021 ՔԿ պարզաբանումը Լոռու մարզի 5 բնակչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հասարակություն
  • ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և չտրվել սադրանքների 17:3225 Փտր, 2021 ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և չտրվել սադրանքների Հասարակություն
  • ՔԿ-ն և «Երևանի Գլաձոր» համալսարանի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր ստորագրեցին 19:1023 Փտր, 2021 ՔԿ-ն և «Երևանի Գլաձոր» համալսարանի կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնը համաձայնագիր ստորագրեցին Իրավունք
Լրահոս
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը 13:4618 Ապր, 2021
  • Կորոնավիրուսի 818 նոր դեպք Վրաստանում 12:2018 Ապր, 2021
  • Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան 12:0118 Ապր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք 11:1518 Ապր, 2021
  • Թարմացում. 18.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 547 նոր դեպք, առողջացել է 210 մարդ 11:0818 Ապր, 2021
  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 10:4518 Ապր, 2021
  • Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար 10:3018 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015