Մարտի 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 5-ի գիշերը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում Մարտի 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Մարտի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։