Այսօր ավտովթարից մահացել է Կոտայքի թեմի Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1֊ին՝ ժամը 8։30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: