• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է... 22:52
2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 2020-ին Հայաստանը խուսափել է... 22:15
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են... 13:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դատապարտելի է հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. նախագահի ուղերձը սումգայիթյան ոճրագործության տարելիցի առթիվ
Հասարակություն
13:1428 Փտր, 2021

Դատապարտելի է հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. նախագահի ուղերձը սումգայիթյան ոճրագործության տարելիցի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:

Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն եւ բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին:

«Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:

Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը:

Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:

Խոնարհվում եմ ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասված է նախագահի ուղերձում:

Հեղինակ`Արման Գալոյան
Դիտումների քանակ241
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին 11:5528 Փտր, 2021 Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին Հասարակություն
  • Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին 14:0227 Փտր, 2021 Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին Քաղաքականություն
  • Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին 11:3827 Փտր, 2021 Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին Քաղաքականություն
  • Փետրվարի 28-ը Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 23:5928 Փտր, 2020 Փետրվարի 28-ը Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է Արցախ
Լրահոս
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը 13:4618 Ապր, 2021
  • Կորոնավիրուսի 818 նոր դեպք Վրաստանում 12:2018 Ապր, 2021
  • Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան 12:0118 Ապր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք 11:1518 Ապր, 2021
  • Թարմացում. 18.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 547 նոր դեպք, առողջացել է 210 մարդ 11:0818 Ապր, 2021
  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 10:4518 Ապր, 2021
  • Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար 10:3018 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015