• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ... 19:15
Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների... 14:13
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք... 11:24
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. ՀՀ ՄԻՊ
Քաղաքականություն
11:5627 Փտր, 2021

Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ 2021 թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք, և արդյունքում 60-ից ավելի ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

1. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են:
 
Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն:
 
2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին:
 
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:
 
3. Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են:
 
Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:
 
Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետև սկսեցին նենգափոխել և չարաշահել իրավական գործընթացները և ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»:
Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից:
Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց:
 
4. Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն:
 
Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա:
 
Նախ՝ թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:
 
Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության
կիրառության պրակտիկային:
 
Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:
 
Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս:
 
Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:
 
Ուստի, սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:
 
5. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:
 
6. Ուստի, բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման:
 
Այս ամենը կոպտորեն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան:
 
7. Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»:

 

Դիտումների քանակ75
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր 11:3427 Փտր, 2021 ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր Քաղաքականություն
  • Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՀՀ ՄԻՊ 23:3026 Փտր, 2021 Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՀՀ ՄԻՊ Հասարակություն
Լրահոս
  • Ստեփանակերտում առաջիկա երկու տարվա ընթացքում 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան 19:2019 Ապր, 2021
  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 19:1519 Ապր, 2021
  • Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին 19:1019 Ապր, 2021
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ 19:0619 Ապր, 2021
  • Ապրիլի 19-ը՝ 60 վայրկյանում 19:0119 Ապր, 2021
  • Լուրեր 19:00 | 19.04.2021 19:0019 Ապր, 2021
  • Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը 18:5619 Ապր, 2021
  • Ադրբեջանում երրորդ գերու մահվան դեպքը. ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը 18:5119 Ապր, 2021
  • Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց 18:4519 Ապր, 2021
  • Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը 18:4019 Ապր, 2021
  • Հունական և ֆրանսիական նավերը վիճելի ջրային տարածքից հեռացել են թուրքական նավերի միջամտությունից հետո 18:3319 Ապր, 2021
  • Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ 18:2619 Ապր, 2021
  • Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 18:2119 Ապր, 2021
  • Ավարտվել է Շահումյան գյուղում սպանության փորձի խուլիգանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 18:1719 Ապր, 2021
  • Գործարկվելու է Գայ համայնքի շչակը. ԱԻՆ 18:1019 Ապր, 2021
  • Բաքվում «ռազմական ավարների» պուրակի բացումն Ադրբեջանի կառավարության ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է. Վիկտոր Ենգիբարյան 18:0419 Ապր, 2021
  • Գրականության և արվեստի թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը 17:5819 Ապր, 2021
  • ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՆԳՆ մի խումբ վետերաններ 17:5219 Ապր, 2021
  • Հայ գերիների հարցը՝ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում. Տաթևիկ Հայրապետյանը մանրամասներ է հայտնում 17:4619 Ապր, 2021
  • NASA-ի ուղղաթիռը հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը Մարսի վրա 17:3819 Ապր, 2021
  • Ծառայողին ոչ հարիր պահվածքի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար Բորիս Ավագյանն ազատվել է ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից 17:3119 Ապր, 2021
  • Սյունիքի սահմանամերձ համայնքների խնդիրները մարզպետարանը գույքագրում է և լուծում գտնում 17:2319 Ապր, 2021
  • Ապրիլի 12-18-ը վնասազերծվել են 60 կասետային ռումբ և 119 ավիառումբ. Արցախի ԱԻՊԾ 17:1619 Ապր, 2021
  • ՀՅԴ-ն հայտարարել է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին 17:0419 Ապր, 2021
  • Լուրեր 17:00 | 19.04.2021 17:0019 Ապր, 2021
  • Թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ. ԱՆ 16:5919 Ապր, 2021
  • «Ռոսատոմը» կհեռացվի Չեխիայում ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցողների ցուցակից 16:5219 Ապր, 2021
  • ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է առաջնորդության դպրոցի մասնակիցներին 16:4519 Ապր, 2021
  • Էջմիածնում նշվել է ինժեներասակրավորական զորքի 28-ամյակը 16:3819 Ապր, 2021
  • Տոյվո Կլաարը Երևանում կայացած հանդիպման մասին նախապես տեղեկացրել է Բաքվին 16:3119 Ապր, 2021
  • Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել 10 համայնքների ղեկավարներին առնչվող քրեական գործեր 16:2319 Ապր, 2021
  • Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև 16:1319 Ապր, 2021
  • ՏՄՊՊՀ-ն հրապարակել է դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրությունը 16:0319 Ապր, 2021
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 15:5219 Ապր, 2021
  • Կայացել է «Հայաստանի յոթ հրաշալիքները» անիմացիոն հոլովակների շնորհանդեսը 15:4219 Ապր, 2021
  • Արցախի պատերազմի մասին պատմող ֆոտոշարքը՝ «Լուսանկարչական Օսկարի» մրցանակակիր 15:3319 Ապր, 2021
  • Արքայազն Հարրիի հարաբերություններն ընտանիքի հետ չկարգավորվեցին 15:2219 Ապր, 2021
  • Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող նախկին կարգավիճակով ներկայացվել. ԱՀ նախագահի մամուլի քարտուղար 15:1219 Ապր, 2021
  • Տեղեկությունը, թե «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանն ընդունվում են COVID-19-ով ծննդկաններ, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում 15:0419 Ապր, 2021
  • Լուրեր 15:00 | 19.04.2021 15:0019 Ապր, 2021
  • Ապրիլի 16-19-ը բացահայտվել է հանցագործության 108 դեպք 14:5319 Ապր, 2021
  • Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան 14:4419 Ապր, 2021
  • Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, նման տեղեկություն տարածողներով պետք է լրջագույնս զբաղվել. Բորիս Ավագյան 14:3619 Ապր, 2021
  • 54-ամյա տղամարդը հրազեններով կրակել է․ քրեական հետախույզները նրան վնասազերծել են 14:2919 Ապր, 2021
  • Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից. Տաթևիկ Հայրապետյան 14:2119 Ապր, 2021
  • Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում 14:1319 Ապր, 2021
  • ԱՄՆ-ում մանկության ընկերները կազմակերպություն են հիմնել, որ վիրավոր զինվորներին օգնեն 14:1019 Ապր, 2021
  • ԱՀ ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհներին 14:0219 Ապր, 2021
  • Գերիների հարցով քննարկում ԱԺ-ում | ՈՒՂԻՂ 13:5619 Ապր, 2021
  • Ստեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ տեղի են ունեցել մայիսի 9-ին նվիրված զորահանդեսի առաջին վարժանքները 13:5519 Ապր, 2021
  • Ռազմական համագործակցության աննախադեպ պայմանագիր Իսրայելի ու Հունաստանի միջև 13:4819 Ապր, 2021
  • Միջազգային մարդասիրական իրավունքի մեխանիզմների կիրառումը չի ապահովել հայ գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը. ԱՀ ՄԻՊ 13:4219 Ապր, 2021
  • ԵՄ-ն Վրաստանին ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նոր առաջարկ է ներկայացրել 13:3519 Ապր, 2021
  • Ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը 13:2619 Ապր, 2021
  • Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը 13:2019 Ապր, 2021
  • Արմավիրի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել 13:1419 Ապր, 2021
  • Հայաստանում կորոնավիրուսի առումով լարված իրավիճակ է. ԱՆ-ն հորդորում է ապրիլ 24-յան միջոցառումներին պահպանել հակահամաճարակային կանոնները 13:0619 Ապր, 2021
  • Լուրեր 13:00 | 19.04.2021 13:0019 Ապր, 2021
  • Թեհրանն ու Էր-Ռիադը փորձում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 12:5719 Ապր, 2021
  • Թալինի բժշկական կենտրոնը կվերակառուցվի 12:4919 Ապր, 2021
  • «Հիշատակի եռերգություն». Հայոց ցեղասպանության տարելիցի պետական միջոցառումները հայտնի են 12:4019 Ապր, 2021
  • ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում 12:3219 Ապր, 2021
  • Վերին Պտղնի համայնքում մշակույթի տուն է կառուցվում 12:2519 Ապր, 2021
  • Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն թեմաները. Արցախի ՊԲ 12:1819 Ապր, 2021
  • Մեծ Բրիտանիան որոշել է ռազմանավեր ուղարկել Սև ծով 12:1319 Ապր, 2021
  • Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների թեմայով ասուլիս | ՈՒՂԻՂ 12:0919 Ապր, 2021
  • Համապետական ծառատունկին Շիրակի մարզին կտրամադրվի 10 հազար տնկի 12:0619 Ապր, 2021
  • Էջմիածնում տեղի է ունեցել պատերազմի ընթացքում անմահացած հերոսների հիշատակին նվիրված միջոցառում 11:5919 Ապր, 2021
  • ԱՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ 11:5019 Ապր, 2021
  • Նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և մի շարք այլ օրենքներ 11:4319 Ապր, 2021
  • Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում 11:3619 Ապր, 2021
  • Ռուսաստանն ու Չեխիան արտաքսում են միմյանց դիվանագետներին 11:3019 Ապր, 2021
  • Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 11:2419 Ապր, 2021
  • Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում 11:1819 Ապր, 2021
  • Սերբական շուկան հայ գործարարների համար հասանելի կլինի արտոնյալ պայմաններով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը 11:1219 Ապր, 2021
  • Թարմացում. 19.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 1551 մարդ 11:0219 Ապր, 2021
  • Հաստատվել է Հայաստանում ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը 10:5219 Ապր, 2021
  • Հուղարկավորությունների կազմակերպման հարցում հստակեցում կլինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը 10:4319 Ապր, 2021
  • ԱԺ-ն ընդունեց համայնքներում ճանապարհային երթևեկության կազմակերպմանն առնչվող նախագիծը 10:3919 Ապր, 2021
  • Դատարան դիմելու պետտուրքի չափերը կավելանան. որոշ դեպքերում կսահմանվեն արտոնություններ. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:3119 Ապր, 2021
  • Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը 10:2319 Ապր, 2021
  • Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել 10:1519 Ապր, 2021
  • Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը 10:0619 Ապր, 2021
  • ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ 10:0119 Ապր, 2021
  • Լուրեր 10:00 | 19.04.2021 10:0019 Ապր, 2021
  • Եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարել են Սուպերլիգայի ստեղծման մասին 09:3719 Ապր, 2021
  • Փոքր Մանթաշ համայնքում կգործարկվի էլեկտրաշչակ 09:1619 Ապր, 2021
  • Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել 09:0019 Ապր, 2021
  • ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 08:3119 Ապր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 08:1519 Ապր, 2021
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015