Ալիևը իր իրարամերժ հայտարարություններով փորձում է ազդեցություն ունենալ մեր երկրում առկա իրավիճակի վրա, և պետք է դա բացառել։
Անկախ ներքաղաքական իրավիճակից՝ ոչ մի դեպքում չպետք է հակառակորդ երկրի ղեկավարի հայտարարությունները դարձնել գործոն և դրանով օժանդակել այն հիբրիդային պատերազմին, որը մղվում է մեր պետության դեմ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: