• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է... 22:52
2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 2020-ին Հայաստանը խուսափել է... 22:15
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են... 13:46
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տնտեսություն 20:5224 Փտր, 2021

Տարածաշրջանը տնտեսական խաչմերուկ դառնալու իրական հնարավորություն ունի. փորձագետներ

Հարավկովկասյան երկաթուղու գործարկման արդյունքում կտրուկ կփոխվի տարածաշրջանի տնտեսական պատկերը, իսկ Մեղրիի և Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանների նախագծերով էլ տարածաշրջանի էներգետիկ իրավիճակը կկայունանա,- Երեւան-Մոսկվա-Բաքու-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ նման համոզմունք է հայտնել էներգետիկ ոլորտի ռուսաստանցի փորձագետ Բորիս Մարցինկևիչը:

Բորիս Մարցինկևիչ (էներգետիկ ոլորտի փորձագետ) - Մենք պետք է սկսենք էներգետիկայից, քանի որ այն ցանկացած տնտեսության արյունատար անոթն է։ Եթե Վրաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կապված են ռուսականի հետ, Հայաստանի դեպքում այն Իրանի հետ է համակցված, նույնը նաև Նախիջևանի էներգետիկ համակարգի դեպքում է։

Ադրբեջանցի փորձագետը ևս կարևորում է տարածաշրջանային ինտեգրումը: Ենթակառուցվածքների գործարկումն ու էներգետիկ խնդիրների լուծումը կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը՝ համոզված է ադրբեջանցի փորձագետը, ըստ որի՝ Հարավային Կովկասը կայուն զարգացման պատմական հնարավորություն է ստացել։

Էլշադ Մամեդով (UNEC-ի պրոֆեսոր, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի փոխտնօրեն) - Այս տարիներին թե՛ մեր երկիրը, թե՛ հետխորհրդային այլ պետություններ, ունենալով հարուստ բնական պաշարներ, հիմնվել են հումքի արտահանման վրա։ Այսօրվա իրավիճակը հնարավորություն է տալիս, որ մեր տարածաշրջանին վերաբերող որոշումներն այստեղ ընդունվեն:

Մեր տարածաշրջանը համաշխարհային տնտեսությունում պետք է միասնական համարվի՝ վստահ է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Այդ ժամանակ հնարավոր կլինի հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը իրար կապել, ինչը տնտեսապես արդյունավետ կլինի բոլորի համար։ Ըստ Վահագն Խաչատրյանի՝ միասնական էներգետիկ համակարգի ստեղծումը հետաքրքիր գաղափար է։

Վահագն Խաչատրյան (տնտեսագետ) - Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը արդեն 2015-ից սկսել են իրականացնել միասնական էներգետիկ համակարգի գաղափարը, որին կարող են միանալ տարածաշրջանի այլ երկրներ ևս։

Որպես տարանցիկ երկիր՝ ինչպիսի ազդեցություն կունենա ճանապարհների բացումը Վրաստանի վրա։ Վրացի փորձագետը վստահ է՝ բեռնափոխադրումները կավելանան, և անհրաժեշտ կլինի զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները։

Իոսիֆ Արչվաձե (տնտեսագետ) - Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների հնարավոր բացումից արդյոք չի՞ նվազի Վրաստանի դերը։ Հարցը Վրաստանում հաճախ էին տալիս, բայց մենք պետք է առաջ նայենք։ Երեք երկիրն էլ կունենան տարանցիկ հնարավորություն, և անհրաժեշտ կլինի զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները։

Փորձագետները վստահ են՝ երկաթուղու, էներգետիկ միջանցքի, բեռնափոխադրումների ավելացումով տարածաշրջանում տարանցիկությունը անհամեմատ կավելանա, ինչը տնտեսական զարգացման նոր հեռանկար կբացի։

Հեղինակ`Վահե Կոստանդյան
Դիտումների քանակ51
facebook icon twitter icon
Լրահոս
  • Բելգիայի ԱԳՆ աջակցությամբ «Զինվորի տունը» նոր վիրահատարան կունենա 23:3918 Ապր, 2021
  • Հայկական կինոյի հիմնական խնդիրներն ու նվաճումները 23:1218 Ապր, 2021
  • Ոչ թե Շամշադին, այլ Տավուշ. նոր նախաձեռնություն՝ հանուն հայկական տեղանունների 22:3818 Ապր, 2021
  • 2020-ին Հայաստանը խուսափել է ֆինանսական կոլապսից. համակարգը կայուն է 22:1518 Ապր, 2021
  • 2021-ին նախատեսվում է նորոգել մոտ 500 կմ ճանապարհ 21:5518 Ապր, 2021
  • Հանրային քննարկում. Անհրաժե՞շտ է Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերականգնումը 21:5318 Ապր, 2021
  • Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ 21:3318 Ապր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 18.04.2021 21:0018 Ապր, 2021
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն ու խաղաղության ամրապնդման գլխավոր ուղերձները 20:5118 Ապր, 2021
  • Ռուս-թուրքական զարգացումները կարող են իրավիճակ փոխել Հարավային Կովկասում 20:1518 Ապր, 2021
  • Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն 19:0618 Ապր, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար 18:4218 Ապր, 2021
  • «Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության հաղթող. լուսանկարներ 18:0618 Ապր, 2021
  • Վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ 16:0818 Ապր, 2021
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 15:0018 Ապր, 2021
  • Հյուրատները պատրաստվում են տուրիստական սեզոնին 14:4018 Ապր, 2021
  • «Բարդ անցյալներ, բազում ապագաներ». ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 14:1418 Ապր, 2021
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը 13:4618 Ապր, 2021
  • Կորոնավիրուսի 818 նոր դեպք Վրաստանում 12:2018 Ապր, 2021
  • Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան 12:0118 Ապր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք 11:1518 Ապր, 2021
  • Թարմացում. 18.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 547 նոր դեպք, առողջացել է 210 մարդ 11:0818 Ապր, 2021
  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 10:4518 Ապր, 2021
  • Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար 10:3018 Ապր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015