• Հայ
  • Eng
  • РУС
Թարմացում. 08.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, առողջացել է 170 մարդ Թարմացում. 08.03.2021. Հաստատվել է... 11:03
Այսօր Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են. ԱՀ ԱԻՊԾ Այսօր Արցախի հարավային թևում... 10:24
ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը ՀՀ ՊՆ-ն հերքում է... 23:20
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:0424 Փտր, 2021

Ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում. Նիկոլ Փաշինյան

Նվեր Մնացականյանի հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, պատերազմում պարտություն չէինք կրի, ի՞նչ հիմնավորմամբ է դա ասում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել: Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա:

Թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարևոր է: Իհարկե, նաև տեղյակ եք, որ 1000-ից ավել քրեական գործ կա ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կգնան դատարան և դատավճիռ կլինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրության գործընթաց է, որն արդեն տեղի է ունենում:

2019 թվականին՝ 2018 թվականի համեմատ, առաջին անգամ մեր կառավարությունը ներկայացրել է պետական բյուջե: Եվ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, պաշտպանական, ռազմական ծախսերն ավելացել են: Մեր առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը:

Սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Եվ նրանք, ովքեր պնդում էին, թե նման փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարևոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխավոր շտաբի նախկին պետը: Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նույնպես կարևոր հարց է: Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական ու դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամների կողմից և այլն, և այդպես շարունակ:

Շատ կարևոր արձանագրում. օրինակ, տեսեք, վարչապետ ընտրվելուց հետո, ես ինչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի և զինված ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել հեղափոխությամբ: Եվ ամենապահպանողական քաղաքականությունը վարել եմ Զինված ուժերի ոլորտում: Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարությունում նույնպես շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այն բանակը, որ մենք ունեցել ենք 2020թ., դա նույն բանակն է, որ մենք ունեցել ենք 2018թ., այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպայական և շարքային կազմերի աշխատավարձերը, որ ռազմական ծախսերն աճել են 20 և ավելի տոկոսով: Մի տարում ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով աճել են:

«Եվ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից, կներեք արտահայտությանս, վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ: Եվ Զինված ուժերի գործունեության իմ կանխավարկածը, եղել է այն, որ այդտեղ քաղաքական և հեղափոխական միջամտություններ ընդհանրապես պետք է չլինեն:

2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:

Հենց 2018-ից ի վեր, բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրեական գործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակը շտկելը: Ի դեպ, բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին: Սկսած նրանից, որ, օրինակ, երբ զինվորներին արձակուրդ են տալիս և գումարը չեն տալիս, ասում են՝ մեքենա կգա քեզ կտանի: Այսինքն՝ եղել են այս կարգի պրոբլեմներ, որոնք նաև էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա: Եվ ես բազմիցս ասել եմ, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է՝ բանակում ծառայության հեղինակությունը, որն անհամեմատ ցածր է բանակի հեղինակությունից, հավասարեցնել բանակի հեղինակությանը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, որ Սերժ Սարգսյանն ասում է, թե զարմացած է՝ ինչո՞ւ պատերազմի երրորդ կամ չորրորդ օրն «Իսկանդերը» չի կրակել, արդյո՞ք այդ ակնարկը վարչապետին է հասցեագրված, Փաշինյանն ընդգծեց․

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, որ մերժվածը պետք է բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ գուցե պատասխանեն, իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով այն հարցին, որ Սարգսյանը նաև նշել է, թե երրորդ անգամ առաջադրվել էր, որ իրագործեր Լավրովյան պլանը, վարչապետն ընդգծեց, թե ի՞նչն էր խանգարում նրան, որ դա աներ դրանից առաջ։

«Որտե՞ղ է երաշխիքը, որ պետք է փորձեր դրանից հետո կամ ի՞նչն էր խանգարում  ԱԺ ամբիոնից դա հայտարարել։ Այլ բան էր հայտարարվում, որ հույս չկա, բանակցային գործընթացից հույս չկա։ Եվ ամեն վայրկան կարող է սկսվել պատերազմ, իսկ այդ վայրկյանին, 2018 թվականի գարնան այդ վայրկյանին, ինչքան արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգեի, Ղարաբաղի հարցը կլուծեի:

Բայց, ի վերջո, պատմություն կա և այդ պատմությունը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998 թվականին, նրանք ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում: 1998 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման:

Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, իհարկե, խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը»,- ասաց Փաշինյանը:
 

facebook icon twitter icon
Լրահոս
  • Շարունակե՛ք ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը 16:2908 Մար, 2021
  • Արձանագրումներ պահի թելադրանքով. Լևոն Տեր-Պետրոսյան 16:1908 Մար, 2021
  • Վանաձորն էլեկտրական ավտոբուսներ կունենա 16:0808 Մար, 2021
  • Երևանում մարտի 9-10-ը տեղումներ չեն լինի 15:5308 Մար, 2021
  • Այսօր Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան տարեդարձը 15:3808 Մար, 2021
  • Վրաստանի ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը 15:2708 Մար, 2021
  • Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն. Արարատ Միրզոյան 15:1408 Մար, 2021
  • Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 15:0608 Մար, 2021
  • Լուրեր 15:00 | 08.03.2021 15:0008 Մար, 2021
  • Խոնարհումս այն հայ կանանց, որ իրենց որդիներից, ամուսիններից և սիրած տղաներից մարտիության շնորհավորանք չեն ստանալու․ Սյունիքի մարզպետ 14:4908 Մար, 2021
  • Այսօր մեր մայրերի, կանանց ու քույրերի կորստի ցավն ամոքելը բոլորիս պարտքն է. Ավանեսյան 14:3808 Մար, 2021
  • Խաղաղ, երջանիկ և արժանապատիվ կյանք եմ մաղթում մեր մայրերին և քույրերին. Հայկ Չոբանյան 14:3108 Մար, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կուտակվել է մոտ 270 բեռնատար 14:1708 Մար, 2021
  • Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է հայ գերիներին չվերադարձնելու Բաքվի քաղաքականությունը 14:1308 Մար, 2021
  • Հրդեհ Նուբարաշենում 14:1008 Մար, 2021
  • ՀՀ-ում հաստատված փաստ է, որ կանայք ունեն հաջող ներգրավում բոլոր ոլորտներում. Ռուստամ Բադասյան 14:0408 Մար, 2021
  • Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահը ցավակցել է Դասոյի ընտանիքին 13:5308 Մար, 2021
  • Մարտի 1-7-ը ստացվել է 912 զանգ․ ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը 13:3908 Մար, 2021
  • Ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում. Արման Թաթոյանի շնորհավորանքը կանանց 13:2108 Մար, 2021
  • Մահացել է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը 13:0608 Մար, 2021
  • Լուրեր 13:00 | 08.03.2021 13:0008 Մար, 2021
  • Անգնահատելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների դերը մեր կյանքում. ՊԵԿ նախագահի ուղերձը 12:4908 Մար, 2021
  • ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով Իրանը կամրապնդի տնտեսական անկախությունը. իրանցի պաշտոնյա 12:3408 Մար, 2021
  • Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ 12:2708 Մար, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, առողջացել է 193 պացիենտ 12:1908 Մար, 2021
  • Դուք եք այն ուժի կենտրոնը, որը պտտում է մոլորակը. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը 12:1408 Մար, 2021
  • Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար 12:0108 Մար, 2021
  • Կանանց իրավունքների երթեր ամբողջ աշխարհում 11:4708 Մար, 2021
  • Տավուշի Ազատամուտ համայնքում կյանքն ընթանում է իր բնականոն հունով 11:3608 Մար, 2021
  • Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Կանանց տոնի առթիվ 11:2908 Մար, 2021
  • Ձեր սերն ու հոգատարությունը, բարությունն ու քնքշությունն աշխարհն ավելի լավն են դարձնում. Վահրամ Դումանյան 11:1608 Մար, 2021
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով 11:0508 Մար, 2021
  • Թարմացում. 08.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 337 նոր դեպք, առողջացել է 170 մարդ 11:0308 Մար, 2021
  • Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ. Տիգրան Ավինյան 10:4808 Մար, 2021
  • ԱՄՆ դեսպանատան և դեսպան Թրեյսիի շնորհավորանքները Կանանց միջազգային օրվա առթիվ 10:3608 Մար, 2021
  • Այսօր Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են. ԱՀ ԱԻՊԾ 10:2408 Մար, 2021
  • Այսօր մեկնարկում է կանանց ոչ պաշտոնական միամսյակը 10:2208 Մար, 2021
  • Լուրեր 10:00 | 08.03.2021 10:0008 Մար, 2021
  • Զարեհ Սինանյանն այցելել է Տյումեն, եղել Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին 09:5208 Մար, 2021
  • Աշոցքի և Ախուրյանի ճանապարհներին գետնաբուք է, տեղում աշխատում է 14 միավոր տեխնիկա 09:4208 Մար, 2021
  • ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է 09:3708 Մար, 2021
  • Չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի, Մարտակերտ և Ճարտար քաղաքներում 09:3008 Մար, 2021
  • Դուք անգնահատելի ներդրում ունեք ինչպես թիկունքում, այնպես էլ աշխատանքային առաջնագծում. ՀՀ ԱԻ նախարարի շնորհավորանքը մարտի 8-ի առթիվ 09:2508 Մար, 2021
  • Ժոան Լապորտան ընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում 09:1208 Մար, 2021
  • Հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձևավորումն ու զարգացումն է. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար 08:5308 Մար, 2021
  • Մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչև հաղթական հարություն. Գարեգին Երկրորդ 08:3108 Մար, 2021
  • Մեկ օրում ստացվել է 19 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 08:1308 Մար, 2021
  • ԵՄ կեցվածքը Թուրքիայի հանդեպ շողոքորթ քաղաքականություն է. իսպանացի եվրապատգամավոր 23:5407 Մար, 2021
  • Ադրբեջանում ուդիները վախենում են խոսել ինքնության մասին, Հայաստանում ազատորեն ապրում են հայերի կողքին 23:3007 Մար, 2021
  • ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը 23:2007 Մար, 2021
  • Եզդիների հարցն Իրաքում ու Հայաստանի աջակցության հնարավորությունները 22:5707 Մար, 2021
  • Հայաստանում կորոնաթվերն աճում են. արդեն գրանցվել են նաև կրկնավարակի դեպքեր 22:0007 Մար, 2021
  • Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում 21:5207 Մար, 2021
  • Իշխանության ու ընդդիմության այս շաբաթ արտաբերած գլխավոր տողերն ու քաղաքական գործընթացների տողատակերը 21:2207 Մար, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21։00 | 07.03.2021 21:0007 Մար, 2021
  • Արցախցին պատրաստ է պատերազմի, բայց աշխարհին խաղաղության է կոչում 20:3107 Մար, 2021
  • Արցախի նախագահն այցելել է Մարտունու Կարմիր Շուկա համայնք 20:0707 Մար, 2021
  • Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել. նա խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ 19:3007 Մար, 2021
  • «Բարսելոնան» նախագահ է ընտրում. առաջին անգամ քվեարկությանը մասնակցել է Լիոնել Մեսսին 18:3007 Մար, 2021
  • Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում 17:4507 Մար, 2021
  • Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ 16:5407 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015