• Հայ
  • Eng
  • РУС
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմ առաջարկը ուժի մեջ է. վարչապետ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու... 17:23
Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու փորձերն անթույլատրելի են. ՊՆ Զինված ուժերին քաղաքական որևէ... 17:14
ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը. հայտարարություն ՀՀ ոստիկանությունը ապահովում է... 14:53
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանին. մաս 1-ին
Քաղաքականություն
23:5823 Փտր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանին. մաս 1-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը: Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ:

- Պատերազմի ավարտից անցել է երեք ամսից ավելի ժամանակ: Մենք կարո՞ղ ենք արդեն ֆիքսել՝ մեր հրատապ խնդիրը Հայաստանի ներսո՞ւմ է, թե՞ Հայաստանի շուրջ զարգացումներում:

- 
Ըստ էության, մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին  մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ:

- Խոսքն անվտանգային նոր համակարգի մասի՞ն է, եթե հաշվի առնենք, որ նախկինը պարտվել է:

- 
Անվտանգային համակարգ ասելով, պետք է պարզաբանենք՝ ինչ նկատի ունենք: Դուք ի՞նչ նկատի ունեք:

- Ես նկատի ունեմ մեր սահմանների պաշտպանությունը, մեր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

- Մենք ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եվ պետք է արձանագրել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ: Օրինակ, շատերն ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական առումով չի միջամտել ղարաբաղյան պատերազմին: Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս: Դրանից դուրս, ըստ էության, նման պարտավորություններ ձևակերպված չեն: Եվ, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են: Եվ դա պետք է խոստովանել: Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին, մենք, իհարկե, պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին՝ կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով: Բացի դա, իհարկե, պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում: Ե՛վ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք: Սա թերևս ամենակարևոր անելիքներից է:

- Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք:

-
 Ի՞նչ իմաստով:

- Սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի:

- Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք:

- Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը:

- Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների: Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով  պետք է կառավարենք դրանք: 

-  Քանի որ ապաշրջափակումից խոսեցինք, ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն այս գործում:

- Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ:

- Այսինքն՝ ֆիքսենք մեր մասնաբաժինն այստեղ: 

- Եվ այստեղ է, որ պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման: Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:

- Գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ:

-  Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:

- Բոլորը բոլորի դիմաց:

-
 Այո, ընդ որում էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց: 

- Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն ընտրել այդ արտահայտությունը:

- Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին: 

- Մենք պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում ենք անթերի: Մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով: 

-
 Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի: 

- Այսինքն՝ իրական հնարավորությունը կա:

- Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ,  այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել:

- Այսինքն, այնուամենայնիվ, կա մի ժամանակափուլ, որից այն կողմ այս խնդիրը ձգել հնարավոր չէ: 

-
 Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել,  մենք պիտի շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն: 

- Հայաստանի ներսի մասին: Կա՞ ներքաղաքական ճգնաժամ, Ձեր դիտարկմամբ:  

-
 Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան:

Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է: Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ: 

- Այսինքն՝ ընտրությունների հավանականությունը պահպանվում է:

-
 Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասեցին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»: 

- Այս մթնոլորտի լիցքաթափման այլ գործիք տեսնո՞ւմ եք Դուք: 

-
 Գիտեք, այս մթնոլորտի լիցքաթափման հաջորդ գործիքը «Ճանապարհային քարտեզ»-ի արդյունավետ իրագործումն է: Եվ կարող եմ արձանագրել, որ նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ը բավականին հաջողությամբ իրականացվում է: Այս պահի դրությամբ շուրջ 17 ծրագիր ենք իրականացրել, ընդ որում շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք Արցախում շուրջ 23 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտների, հիմնականում՝ սոցիալական և Արցախի պետական կառույցների աջակցության: Եվ ընդհանուր փաթեթը, որն ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 մլրդ դրամի: Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում՝ Սյունիքի մարզում: Շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու ծրագիրը, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը: Այն ծրագիրը, որով մենք պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքների անդամների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում: Հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում:

Եվ շատ կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որը վճռականորեն իրականացնում ենք: Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունենում՝ տնտեսությունն արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին: Փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Դա 13 տոկոսով ավելի է: Խնդրում եմ հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին դեռ կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել: Եվ նախորդ տարվա փետրվարին իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրվել 2019թ. փետրվարի նկատմամբ, որը, այսպես ասած, շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր:

Իսկ քաղաքական իրադրության հետ կապված կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր «Ճանապարհային քարտեզ»-ի անբաժանելի մասն է: Եվ մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող, բայց այդ ճանապարհը, իհարկե, պետք է շարունակենք: 

- Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ձեր նշած քաղաքական ռադիկալությունը դրսևորվում է հատկապես այն ուժերի կողմից, որոնց ժամանակին մերժել է հեղափոխությունը: Ավելի կոնկրետ ասեմ՝ կարծես թե տպավորություն է արդեն վերջնական, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն նախկին նախագահները՝ երկրորդը և երրորդը:

-
 Ես մի փաստի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել. կառավարության նկատմամբ Ձեր նշած շրջանակների վերաբերմունքը, ովքեր այսօր շատ ակտիվ են, պատերազմից առաջ և հետո չի փոխվել: Այսինքն՝ եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ վերաբերմունքն արձանագրվել է 2018թ., 2019թ., 2020թ., պատերազմից առաջ: Ի վերջո, կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին: 

 
Լրահոս
  • Կրթությունից դուրս մնացած երեխաները կվերադառնան դպրոց 19:3325 Փտր, 2021
  • Եվրոպայում առգրավվել է միլիարդավոր եվրո արժողությամբ ռեկորդային քանակությամբ կոկաին 19:1925 Փտր, 2021
  • Կդատապարտեմ Հայաստանի մեջ պատահած հեղաշրջման փորձը. Կարո Փայլան 19:1325 Փտր, 2021
  • Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը 19:0925 Փտր, 2021
  • Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Սուրեն Սուրենյանցի և Նորայր Նորիկյանի հետ 19:0325 Փտր, 2021
  • Չարաշահումներ Խոսրովի արգելոցում 18:5925 Փտր, 2021
  • Ընդդիմությունը հայտարարել է ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտան փակ պահելու մասին 18:5025 Փտր, 2021
  • Վե՛րջ թավիշին. Նիկոլ Փաշինյան 18:4425 Փտր, 2021
  • Վարչապետի համակիրների երթն ավարտվեց. Փաշինյանը ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել 18:4125 Փտր, 2021
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կողմերին հանգստության և զսպվածության կոչ է անում 18:3225 Փտր, 2021
  • Սև ծով է մուտք գործել ՆԱՏՕ-ի երկու նավ 18:2525 Փտր, 2021
  • Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել 18:1725 Փտր, 2021
  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 18:0725 Փտր, 2021
  • Հավատարիմ ենք մնացել սիրո և համերաշխության հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան 17:5825 Փտր, 2021
  • Անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է. ՍԱՏՄ ղեկավար 17:4725 Փտր, 2021
  • Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է անդադար բողոքի ակցիաների 17:3925 Փտր, 2021
  • ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և չտրվել սադրանքների 17:3225 Փտր, 2021
  • Հանրահավաքն ավարտվեց, վարչապետի գլխավորությամբ մեկնարկեց երթ 17:2425 Փտր, 2021
  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմ առաջարկը ուժի մեջ է. վարչապետ 17:2325 Փտր, 2021
  • Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու փորձերն անթույլատրելի են. ՊՆ 17:1425 Փտր, 2021
  • Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. վարչապետ 17:1125 Փտր, 2021
  • Երկար տարիներ բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռևս ունի մի քանի կամակատարներ ՀՀ ԶՈՒ-ում, որոնք պետք է հեռանան. վարչապետ 17:0025 Փտր, 2021
  • Գլխավոր դատախազի խորհրդականը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները 16:5625 Փտր, 2021
  • Ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում. ՀՀ վարչապետ 16:4025 Փտր, 2021
  • Քաղաքական ուժերի օրակարգը որևէ աղերս չունի մեր առջև ծառացած մարտահրավերների հետ. Թանդիլյան 16:2925 Փտր, 2021
  • Վարչապետը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում | ՈՒՂԻՂ 16:1525 Փտր, 2021
  • ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել 16:1025 Փտր, 2021
  • Միացյալ Նահանգները պետք է դիրքորոշում ունենա թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան 15:5725 Փտր, 2021
  • Հանրապետության նախագահի կոչը ստեղծված իրավիճակի վերաբերյալ 15:5125 Փտր, 2021
  • Սահմանադրականությունն ու ժողովրդավարությունն այլընտրանք չունեն. Պապիկյան 15:4525 Փտր, 2021
  • Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին 15:3225 Փտր, 2021
  • Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում է նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը 15:2025 Փտր, 2021
  • Մարդկանց մեծամասնությունը սատարում է ՀՀ լեգիտիմ իշխանությանը, այլ իշխանություն ՀՀ-ում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան 15:0725 Փտր, 2021
  • Որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում կարժանանա ամենախիստ իրավական գնահատականների. ՀՀ գլխավոր դատախազություն 14:5725 Փտր, 2021
  • ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը. հայտարարություն 14:5325 Փտր, 2021
  • Մայր Աթոռը կոչ է անում դրսևորել խոհեմություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից 14:5025 Փտր, 2021
  • Պատերազմը ավարտված չէ, և ամեն պահ կա վերսկսման վտանգը. «Հանրապետություն» կուսակցությունը զգոնության կոչ է անում 14:4625 Փտր, 2021
  • Երթի ընթացքում հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների 14:4125 Փտր, 2021
  • Մարտունի քաղաքի մոտակայքում կիրականացվի չպայթած զինամթերքի ոչնչացում․ ԱՀ ԱԻՊԾ 14:3925 Փտր, 2021
  • Այս երթը նշանակում է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին. վարչապետ 14:3825 Փտր, 2021
  • Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 14:3625 Փտր, 2021
  • Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. կան 1 զոհ, 22 վիրավոր 14:2725 Փտր, 2021
  • Մենք այս իրավիճակը կհաղթահարենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով. ՀՀ վարչապետ 14:1825 Փտր, 2021
  • Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք. վարչապետ 14:1225 Փտր, 2021
  • Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է 14:0325 Փտր, 2021
  • ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ իրագործելուց 14:0325 Փտր, 2021
  • ՌԴ ԱԳՆ-ը և Կրեմլը մեկնաբանել են Հայաստանում ստեղծված իրավիճակը 14:0125 Փտր, 2021
  • ԵՄ գագաթնաժողովում կքննարկվեն համավարակին և կառույցի անվտանգությանն առնչվող հարցեր 13:5825 Փտր, 2021
  • ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն 13:5225 Փտր, 2021
  • Հատուկ թողարկում | 25.02.2021 13:5025 Փտր, 2021
  • Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր․ Արման Թաթոյան 13:4525 Փտր, 2021
  • Ջո Բայդենը կասեցրել է որոշ ներգաղթյալների համար գրին քարտը սառեցնելու Թրամփի որոշումը 13:3925 Փտր, 2021
  • ԳՇ հայտարարությունն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի. Անդրանիկ Քոչարյան 13:3425 Փտր, 2021
  • Բոլորին խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն. Ֆելիքս Ցոլակյան 13:3025 Փտր, 2021
  • Երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով 13:1925 Փտր, 2021
  • «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիրն իր համերաշխությունն է հայտնել պատերազմից տուժածներին 13:1425 Փտր, 2021
  • Հանրապետության հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին. Նիկոլ Փաշինյան 13:0825 Փտր, 2021
  • Չինաստանը արմատախիլ է արել ծայրահեղ աղքատությունը 13:0225 Փտր, 2021
  • Լուրեր 13:00 | 25.02.2021 13:0025 Փտր, 2021
  • ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին 13:0025 Փտր, 2021
  • Ամենակարևոր խնդիրը ժողովրդի ու քաղաքացիական իշխանության պահպանումն է. Փաշինյան 12:5325 Փտր, 2021
  • Իրավիճակը Հանրապետության հրապարակում | ՈՒՂԻՂ 12:4925 Փտր, 2021
  • ԱԺ կներկայացվի Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի նախագիծը 12:4725 Փտր, 2021
  • Պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում. ԱՀ նախագահ 12:4025 Փտր, 2021
  • Իրանը ստեղծել է նոր հեռահար հարձակողական ԱԹՍ 12:3525 Փտր, 2021
  • Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր տաղավարը լավագույններից է, և դա ոչ միայն մեր գնահատականն է. Արշակյան 12:3025 Փտր, 2021
  • Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. ՀՀ վարչապետի կոչը. ՈՒՂԻՂ 12:3025 Փտր, 2021
  • Հուշաքարը պղծած անձը հայտնաբերվել է. ոստիկանություն 12:2425 Փտր, 2021
  • Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ 12:1925 Փտր, 2021
  • Բողոքի ակցիաներին ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու առերևույթ դեպքերով նշանակվել է ծառայողական քննություն. Ֆիդանյան 12:1425 Փտր, 2021
  • Սուբվենցիոն ծրագրերում Կառավարությունը շեշտադրում կկատարի տեղական քարի հիմքով սալարկման աշխատանքների վրա 12:0325 Փտր, 2021
  • Ոստիկանության բարեփոխումների գործընթացին նոր շունչ կհաղորդվի. ՀՀ վարչապետ 11:5725 Փտր, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք 11:5125 Փտր, 2021
  • Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ 11:5025 Փտր, 2021
  • Ճեպազրույցներ Կառավարությունում | ՈՒՂԻՂ 11:4625 Փտր, 2021
  • Տրանսպորտային միջոցների գնման և վաճառքի գործընթացը հնարավոր կլինի իրականացնել հեռավար 11:4525 Փտր, 2021
  • ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետային հարթակի վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք 11:3825 Փտր, 2021
  • Պատերազմում որդիներին կորցրած ծնողները ևս կարող են օգտվել պետական աջակցությամբ վերարտադրողական տեխնոլոգիաների ծառայություններից 11:3325 Փտր, 2021
  • Ռուս խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է Արցախի ևս մեկ ՀԷԿ-ի աշխատանքը 11:2925 Փտր, 2021
  • Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին հայկական ցուցանմուշները տեղ չհասնելու կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն 11:2225 Փտր, 2021
  • Վարչապետի որոշմամբ կձևավորվի ԶՈՒ բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ 11:2025 Փտր, 2021
  • Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել 11:1425 Փտր, 2021
  • Մեկնարկել է արցախցիներին՝ 4 ամսով 68 հազար դրամ աջակցության դիմումների ընդունման գործընթացը 11:0625 Փտր, 2021
  • ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ 11:0025 Փտր, 2021
  • Թարմացում. 25.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, առողջացել 467 քաղաքացի 10:5525 Փտր, 2021
  • Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար 10:3725 Փտր, 2021
  • Մարտակերտում, Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքներում նախատեսված են զինամթերքի վնասազերծման աշխատանքներ 10:1325 Փտր, 2021
  • Լուրեր 10:00 | 25.02.2021 10:0025 Փտր, 2021
  • Արցախը Հայաստանին կապող ներպետական ճանապարհներին առկա է մերկասառույց 09:4525 Փտր, 2021
  • Արշակունյաց պողոտայում մեքենան բախվել է գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին․ կա զոհ 09:3725 Փտր, 2021
  • «Ստրանջայի» մրցաշարում 3 հայ բռնցքամարտիկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ 09:2625 Փտր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:1525 Փտր, 2021
  • Բռնցքամարտի Oլիմպիական վարկանշային մրցաշարը՝ հունիսին 08:5125 Փտր, 2021
  • Ոստիկանության բաժիններում քաղաքացիները մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել 08:3025 Փտր, 2021
  • Ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 08:1225 Փտր, 2021
  • Փետրվարի 25-ի եղանակային կանխատեսումը 00:3025 Փտր, 2021
  • Մոտ երեք հազար ազգայնական փորձել է ներխուժել Ուկրաինայի նախագահի աշխատասենյակ. օրվա միջազգային լրահոսը 00:1525 Փտր, 2021
  • Հայաստանն աջակցում է Արցախին կրթական բարեփոխումների հարցում 23:5724 Փտր, 2021
  • Լարսը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:4524 Փտր, 2021
  • 5-25 տարի՝ ՊՊԾ գունդը գրավելու համար 23:3424 Փտր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015