ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Աբու Դաբիի՝ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի հայկական միասնական տաղավարի աշխատանքը:
Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ նշվել է, որ հայկական տաղավարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն այցելուների, այլև տարբեր երկրների մի շարք արտադրող ընկերությունների շրջանում:
Ընկերության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ մի քանի կազմակերպության հետ այսօր համաձայնության են եկել համատեղ արտադրություն ունենալ Հայաստանում: Կարևոր ձեռքբերումներից նշվել է նաև այն, որ համաձայնություն է ձեռք բերվել «Ուրալվագոն» գործարանի հետ, «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում հուշագիր է ստորագրվելու:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև բելառուսական ու մի շարք այլ երկրների կազմակերպությունների հետ: