Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մոտակայքում գտնվող լճում նավաբեկություն է տեղի ունեցել: Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Դեռևս անհետ կորած է համարվում հինգ մարդ: Նավաբեկության հետևանքով մահացել է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա:
Նավում եղել է 19 ուղևոր, որոնք վերադառնում էին շրջագայությունից: Հաջողվել է փրկել հինգ հոգու: Տուժածները հոսպիտալացվել են: Ալեքսանդրիայի քաղաքապետը հայտարարել է, որ նավը գերբեռնված է եղել, ինչն էլ հավանաբար նավաբեկության պատճառ է դարձել: