• Հայ
  • Eng
  • РУС
Մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան Մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին,... 23:49
Հարցազրույց Միքայել Նահապետյանի հետ Հարցազրույց Միքայել Նահապետյանի հետ 22:20
Բաց հարթակ. հարցազրույց Արթուր Հովհաննիսյանի հետ Բաց հարթակ. հարցազրույց Արթուր... 20:11
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:0522 Փտր, 2021

Կազանից մինչև Վիեննա. ո՞ւր են տարել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները

Կազանից մինչև Վիեննա. ո՞ւր են տարել Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը բանակցությունները: 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից դրանց մասին խոսելիս Սերժ Սարգսյանը լավատեսական ոչինչ չէր ասում, հորդորում էր հույս չփայփայել, թե Ադրբեջանը թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը: «Լուրերը» փորձել է հետադարձ հայացք գցել ու պարզել՝ ինչպես մինչև 2018-ի ապրիլ հարցի խաղաղ, թեկուզ պարտվողական կարգավորման հույս կար, իսկ ապրիլից այլևս ոչ:

Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունների հակասություններին: Բայց այդ հակասությունների ծագումը չափազանց կարևոր է հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցում, և բանակցային ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը 2018 թվականին:

Այս պատմությունը պարզաբանելու համար պետք է վերադառնալ Կազան՝ 2011 թվական, երբ Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել էր ստորագրել կարգավորման փաստաթուղթը: Այդ փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմն Ադրբեջանին էր վերադարձնում 5 շրջանները, իսկ հայկական կողմի համար երկու առանցքային առավելությունները հետևյալներն էին. հստակ արձանագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ և Քելբաջարն ու Լաչինը, ենթադրվում էր, որ պիտի դեռ մնային հայկական կողմի վերահսկողության ներքո:

Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ հօդս ցնդեցնելով հայկական կողմի գիտակցության մեջ կարծրացած այն առասպելը, թե բանակցությունները վիժեցնող կողմը կպատժվի միջազգային հանրության կողմից: Համաձայնեցված փաստաթուղթը չստորագրելու լկտի պահվածքն Ադրբեջանի համար ոչ մի հետևանք չունեցավ:

Ընդհակառակը, 2013 թվականից Ադրբեջանը կամաց-կամաց սկսեց մեծացնել ռազմական ճնշումը հակամարտության գոտում և դա ճնշում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև արհամարհանք էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նկատմամբ:
Առաջին հայացքից՝ թվում էր, թե այս արհամարհանքը պետք է արժանանա հակազդեցության, սակայն տեղի ունեցավ հակառակը: 2016 թվականի հունվարին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջոցով Հայաստանին հստակ հասկացրին, որ պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղին կարգավորման փաստաթղթում «միջանկյալ կարգավիճակ» վերապահելուց:

Հայկական կողմը, բնականաբար, հրաժարվեց այս առաջարկից, որին հետևեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016 թվականի ամռանը, արդեն շրջանառության մեջ դրվեց կարգավորման նոր փաստաթուղթ, որտեղ արդեն բացակայում էր «Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ» հասկացությունը:
Բացի այդ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, ինքը համաձայնել էր, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի օրակարգի՝ անսահմանափակ լինելու վերաբերյալ արտահայտությունը հանվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթից: Հենց այսպիսին էր բանակցային իրավիճակը 2016 թվականին, ու սա առնվազն հակասում է Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե հայկական կողմը հաղթել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Պատերազմից հետո հաղթող կողմը կոշտացնում է իր դիրքորոշումը և ոչ թե հակառակը, իսկ Ապրիլյան պատերազմի արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր այն պայմաններին, որոնց չէր համաձայնվում պատերազմից առաջ: Բայց նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանը չի համաձայնվում ստորագրել կարգավորման փաստաթուղթը՝ պահանջելով նաև Քելբաջարը և Լաչինը, իսկ մնացած հինգ շրջանների հանձնումն արդեն պայմանավորված էր:

Եվ այստեղ Սերժ Սարգսյանն առաջարկում է հարցի լուծման իր տարբերակը, համաձայն որի Քելբաջարն ու Լաչինը Ադրբեջանին վերադարձվում են ոչ թե միանգամից, այլ դրանք անցնում են ԵԱՀԿ մոնիթորինգի ներքո: Ի՞նչ է սա նշանակում գործնականում, եթե կարճ ներկայացնենք՝ հետևյալն է. հայկական կողմը հանձնում է Քելբաջարն ու Լաչինը, բայց ադրբեջանական կողմը այն դե յուրե չի ստանում:

Սրա դիմաց Սերժ Սարգսյանն ակնկալում էր, որ «միջանկյալ կարգավիճակի» մասին դրույթը վերադառնա բանակցային փաստաթուղթ: Այս առաջարկին համանախագահները ընթացք են տալիս, ինչը բնականաբար առաջացնում է Ադրբեջանի հակազդեցությունը և կտրական մերժումը:

Արդյունքում՝ բանակցային տրամաբանությունը վերադառնում է 2016 թվականի բանակցային վիճակ, երբ համանախագահները Հայաստանին հորդորում են զերծ մնալ «միջանկյալ կարգավիճակ» տերմինից, քանի որ դա բանակցային գործընթացը մտցնում է փակուղի: Միևնույն է, փաստաթղթում նկարագրվում է «միջանկյալ կարգավիճակ»՝ առանց դրա անունը տալու:

Այս ամենի արդյունքում «միջանկյալ կարգավիճակ» տերմինը, ինչպես 2016 թվականին, դուրս է մնում բանակցային տրամաբանությունից, փոխարենն այնտեղ հաստատված մնում է Քելբաջարն ու Լաչինը ԵԱՀԿ-ին հանձնելու դրույթը:
Այսքանով, սակայն, Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության կազուսները չեն ավարտվում: Առաջին հայացքից հայկական կողմին ձեռնտու որոշ ձևակերպումների խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք, իրականում, ձեռնտու էին Ադրբեջանին:

Մասնավորապես՝ խոսվում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային կազմակերպությունների ուղիղ շփումների մասին: Բայց հստակեցված չէ, ովքեր են համարվում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ. տեքստի ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդպիսիք կարող էին համարվել նաև Լեռնային Ղարաբաղի՝ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, և այս մեկնաբանությանը հակազդելու որևէ մեխանիզմ փաստաթղթում դրված չէ:

Հաջորդ՝ ամենակարևորը, հստակեցված չէ, ի վերջո, տարածքները հանձնելուց մինչև ենթադրյալ հանրաքվե Ղարաբաղը դե յուրե համարվո՞ւմ է Ադրբեջանի մաս, թե՞ ոչ: Սա սկզբունքային կարևոր հատված է, որովհետև, եթե միջազգայնորեն Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի մաս, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա ողջ Ադրբեջանի տարածքում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս դիտվելու ոչ մի շանս չկա: Մանավանդ այն պայմաններում, երբ հանրաքվեն անց է կացվելու ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո և, ուրեմն, հայկական կողմը չունի վերահսկողություն հանրաքվեի հարցի ձևակերպման և պարամետրերի որոշման վրա:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի համաձայնեցված տարբերակում չի նշվում, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեն որտե՞ղ է տեղի ունենալու, իսկ տեքստի ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպված է այնպես, որ Ադրբեջանը կարող է պնդել համաադրբեջանական հանրաքվեի տարբերակը: Ինչպես նաև հստակեցված չէին հանրաքվեի ժամկետները, և պետք է հստակեցվեին կողմերի համաձայնությամբ։

Ի տարբերություն նախկինի՝ Սերժ Սարգսյանի տարբերակում չի հստակեցվում Լեռնային Ղարաբաղի բնակչություն հասկացությունը: Նախկինում ասվում էր, որ այս տերմինի տակ պետք է հասկանալ ԼՂԻՄ բնակչության ազգային կազմն այն համամասնություններով, ինչ 1988 թվականին, այսինքն՝ հայկական մեծամասնությամբ:

Սերժ Սարգսյանը բազմիցս միջնորդել է, որ այս ձևակերպումը վերադառնա փաստաթուղթ, բայց այդպես էլ որևէ հաջողություն չի ունեցել: Եվ, հետևաբար, բանակցային գործընթացը 2018 թվականին եղել է մի իրավիճակում, երբ Ղարաբաղը կամ աննկատ պետք է վերադառնար Ադրբեջանի կազմ, կամ ուղղակի պատերազմն անխուսափելի էր:
Սրա մասին վկայում են նաև Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի ապրիլին որպես վարչապետի թեկնածու ասված խոսքերը:
Մտնում են երկու հայտարարությունները բանակցային գործընթացը կանգնած լինելու և պատերազմի հավանականության մասին:

«Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

«Այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»:

Ուշադրություն դարձրեք՝ Սերժ Սարգսյանի ձևակերպմանը. «այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք»... Սա 2018 թվականի ապրիլն է: Այսինքն՝ մինչև ապրիլ ԼՂ հարցի խաղաղ, թեկուզ պարտվողական կարգավորման հույս կար, իսկ ապրիլին այլևս ոչ:

Լրահոս
  • Փետրվարի 28-ի եղանակային կանխատեսումը 00:3028 Փտր, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 00:1528 Փտր, 2021
  • Անմահության ճանապարհ. Սրապ Շահինյան 23:5827 Փտր, 2021
  • Մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի. Նիկոլ Փաշինյան 23:4927 Փտր, 2021
  • Հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ. ՀՀ ՄԻՊ 23:3627 Փտր, 2021
  • Հայ ռազմագերիների հարցը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում 23:2127 Փտր, 2021
  • Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն. առաջատարները պարտվել են վերջին տուրից առաջ 23:0227 Փտր, 2021
  • Արցախը ոչ մի պարագայում չի կարող Ադրբեջանի մաս կազմել. ԱԳ նախարար 22:4527 Փտր, 2021
  • Դանակահարություն Վանաձորում. կա ձերբակալված 22:2927 Փտր, 2021
  • Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ 22:1127 Փտր, 2021
  • Պահանջում ենք զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ. ՀՀ ՊՆ 21:5027 Փտր, 2021
  • Հարցազրույց Միքայել Նահապետյանի հետ 21:4327 Փտր, 2021
  • Արցախում հարգել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը 21:3127 Փտր, 2021
  • Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ է մատուցվել 21:2127 Փտր, 2021
  • Հետպատերազմյան սթրեսը հաղթահարել կօգնեն մասնագետները 21:1027 Փտր, 2021
  • Գլխավոր թողարկում 21:00 | 27.01.2021 21:0027 Փտր, 2021
  • Արցախում ականազերծվել են 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն 20:5427 Փտր, 2021
  • Գլխավոր շտաբը կամ ԶՈՒ որևէ այլ ստորաբաժանում նոր հայտարարություն չի տարածել. Տեղեկատվության ստուգման կենտրոն 20:5027 Փտր, 2021
  • Տեղեկությունը, թե գլխավոր դատախազը ՀՀ վարչապետի մոտ է հրավիրվել, բացարձակ սուտ է. Գոռ Աբրահամյան 20:4527 Փտր, 2021
  • Երբ արթնացա, ամբողջությամբ արյան լճակի մեջ էի. սումգայիթյան ոճրագործության ականատեսի պատմությունը 20:4027 Փտր, 2021
  • Վահե Ղազարյանի՝ ազատման դիմում գրելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. Տեղեկատվության ստուգման կենտրոն 20:3327 Փտր, 2021
  • Երևանի «Նոա»-ն պայմանագիր է կնքել Պետրոս Ավետիսյանի հետ 20:2527 Փտր, 2021
  • Իրանական կողմի պնդմամբ՝ Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներն ակտիվացրել են ահաբեկչությունը տարածաշրջանում 20:1627 Փտր, 2021
  • Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան 20:0527 Փտր, 2021
  • ՔԿ պարզաբանումը Լոռու մարզի 5 բնակչի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 19:5427 Փտր, 2021
  • Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Սինջարի եզդիների փախստականների ճամբար 19:4227 Փտր, 2021
  • Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները 19:3027 Փտր, 2021
  • Սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. ՀՀ վարչապետ 19:1627 Փտր, 2021
  • «Հատուկ ջոկատի» հրահանգիչ Հովիկ Սիմոնյանը կդառնար 35 տարեկան 19:0827 Փտր, 2021
  • Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մատույցներում 18:5527 Փտր, 2021
  • Սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կրելու հնարավորություն կտրվի. նախագիծը խորհրդարանում է 18:4727 Փտր, 2021
  • Վարչապետը 5 օրվա ընթացքում իրավունք ունի նորից միջնորդելու. Վազգեն Մանուկյան 18:3627 Փտր, 2021
  • Ալիևն արդարացնում է իր երկրի միջազգային պարտավորությունների խախտումները՝ փաստացի սպառնալով նոր գերեվարումներով. ՀՀ ԱԳՆ խոսնակ 18:3127 Փտր, 2021
  • Ճգնաժամը հաղթահարելու քաղաքագետների առաջարկը 18:2927 Փտր, 2021
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է հակահամաճարակային 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթը 18:1727 Փտր, 2021
  • ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել 18:0727 Փտր, 2021
  • ՀՀ նախագահի հայտարարությունը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ 17:5427 Փտր, 2021
  • Հայկական արտադրության 82 մմ ականանետներ և ականներ 17:5127 Փտր, 2021
  • Լոռիում հաստատված արցախցիները բարեգործական ծրագրերի շնորհիվ զբաղվում են անասնապահությամբ 17:3927 Փտր, 2021
  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 17:3027 Փտր, 2021
  • Խորությամբ զգում եմ ձեր ցավը. ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ 17:1227 Փտր, 2021
  • Մարտի 1-ին, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ, նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 17:0927 Փտր, 2021
  • Լուրեր 17:00 | 27.02.2021 17:0027 Փտր, 2021
  • Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ. Գևորգ Սիմոնյան 16:5627 Փտր, 2021
  • Իրանը 24 ժամում կարող է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս 16:4227 Փտր, 2021
  • ԱԳ նախարար Արա Այվազյանի հարցազրույցը РИА Новости-ին 16:2727 Փտր, 2021
  • Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Արմեն Սարգսյանը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը 16:1727 Փտր, 2021
  • Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան դպրոց 16:0927 Փտր, 2021
  • ՀՀ արտգործնախարարը նշել է Ադրբեջանի հետ երկխոսության պայմանները 15:5827 Փտր, 2021
  • Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել 15:4627 Փտր, 2021
  • Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան 15:4027 Փտր, 2021
  • «Հայոց լեռների գաղտնիքներից» անիմացիոն տեսանյութը՝ սուրդոթարգմանությամբ 15:3427 Փտր, 2021
  • Հայաստանի և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել 15:2227 Փտր, 2021
  • Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել 15:1427 Փտր, 2021
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ 15:0127 Փտր, 2021
  • Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու կառավարության ծրագիրն արդեն ունի 650 շահառու 14:4227 Փտր, 2021
  • Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է իր աշխատանքները 14:2827 Փտր, 2021
  • ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը գնահատել է հայ-ռուսական հարաբերությունները 14:1727 Փտր, 2021
  • Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին 14:0227 Փտր, 2021
  • Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch 13:5027 Փտր, 2021
  • Հայկական Ֆեյսբուքը հետևում է «Լուրերին». մոտենում ենք 1 միլիոնին 13:4227 Փտր, 2021
  • Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ անձ ձերբակալվել է 13:3127 Փտր, 2021
  • 2020 թ. արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող 16 դեպք. Գոռ Աբրահամյան 13:2227 Փտր, 2021
  • Աշխատանքային խորհրդակցություն ՊԵԿ-ում 13:0827 Փտր, 2021
  • Լուրեր 13:00 | 27.02.2021 13:0027 Փտր, 2021
  • Դիլիջանի նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարն անդրադարձել է իր անձին առնչվող կեղծված ձևաթղթին 12:5127 Փտր, 2021
  • Արցախի ԱԺ խմբակցությունները կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը 12:3427 Փտր, 2021
  • Զանգվածային փախուստ Հայիթիի բանտից. կան բազմաթիվ զոհեր 12:2027 Փտր, 2021
  • Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել 12:0927 Փտր, 2021
  • Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. ՀՀ ՄԻՊ 11:5627 Փտր, 2021
  • ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ 11:4427 Փտր, 2021
  • Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին 11:3827 Փտր, 2021
  • ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են գերիների վերադարձի, սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքներին առնչվող հարցեր 11:3427 Փտր, 2021
  • Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին 11:2627 Փտր, 2021
  • Վեց նպատակ՝ երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու համար. ԿԳՄՍՆ 11:1927 Փտր, 2021
  • Թարմացում. 27.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 մարդ 11:0627 Փտր, 2021
  • Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը 10:5127 Փտր, 2021
  • Շվեյցարիայում պատվաստումներից հետո գրանցվել է մահվան 16 դեպք 10:3927 Փտր, 2021
  • Հայրենիքի փրկությունը կպահանջե զիջում բոլորին կողմե. Արամ Ա 09:5727 Փտր, 2021
  • Սյունիքում տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի արտահոսքով վթար 09:5027 Փտր, 2021
  • Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը 09:4327 Փտր, 2021
  • Նախօրեի երթի ամենամեծ տպավորությունը պատշգամբների էներգետիկան էր. Նիկոլ Փաշինյան 09:3627 Փտր, 2021
  • Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մերկասառույց է 09:2927 Փտր, 2021
  • Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8,2 հա տարածքում բռնկված հրդեհները 08:5727 Փտր, 2021
  • Կայացել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը 08:4127 Փտր, 2021
  • Ոստիկանության Սիսիանի բաժին տեղափոխված բեռնատարը բարձված է եղել մոտ 25 խմ ապօրինի փայտանյութով 08:2827 Փտր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015